Կարեն Անդրեասյանն ու Նաթիա Նացվլիշվիլին անդրադարձել են դատական համակարգում վեթինգի թեմային

Լուրեր

06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» ոչ-ոքի խաղաց «Սյոնի» հետ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
06.08.2026 | 20:22
Տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 489 անձնագիր
06.08.2026 | 20:10
Picsart-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով
06.08.2026 | 19:57
Թուրքիայի պատգամավորները հավանություն են տվել PKK-ի զինյալների սահմանափակ համաներման մասին օրինագծին
06.08.2026 | 19:44
Փրկարարներն աղբակույտի տակից դուրս են բերել քաղաքացուն․ վերջինս հիվանդանոցում մահացել է
Բոլորը

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի գլխավորած պատվիրակությանը․ տեղեկացնում են ԲԴԽ-ից։

Հանդիպման ընթացքում ԲԴԽ նախագահը գործընկերներին է ներկայացրել դատավորների գնահատման նոր համակարգի ներդրումը, որը հնարավորություն կընձեռի առավել թափանցիկ ու արդյունավետ դարձնել դատավորների առաջխաղացման գործընթացը, կբացառի դատավորների առաջխաղացման գործընթացում սուբյեկտիվ գործոնի առկայությունը և կմոտիվացնի դատավորներին առավել արդյունավետ արդարադատություն իրականացնելու հարցում։

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի հետ քննարկվել է Հայաստանում արդարադատության որակի բարձրացմանն ու անձանց իրավունքների պաշտապունությանն ուղղված այն հսկայածավալ բարեփոխումները, որոնք տեղի են ունեցել վերջին շրջանում։ Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել դատական գործերի ձգձգումներին վերջ դնելու, դատավորների ծանրաբեռնվածության թոթափմանը միտված փոփոխություններին։

ԲԴԽ նախագահը նշել է, որ արդեն լուծված է քաղաքացիական դատարանների գերծանրաբեռնվածության թոթափման խնդիրը, որը նաև արդեն գործում է թվային հարթակում։ Մասնակի լուծված է քրեական դատարանների ծանրաբեռնծության խնդիրը և այժմ աշխատանքներ են տարվում վարչական դատարանների ծանրաբեռնվածությունը օրենսդրական կարգավորումների և հաստիքների համալրման միջոցով թոթափելու ուղղությամբ, որի արդյունքը ևս առաջիկայում տեսանելի կլինի։

Անդրադարձ է կատարվել դատական համակարգում վեթինգի թեմային, որը դատական համակարգի կայացման և կայուն զագացման նախադրյալներից է։ Փաստվել է, որ վերջին տարիներին դատավորների, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի կազմի ճնշող մեծամասնությունը փոփոխվել է, համակարգը համալրվել է նոր՝ բարեվարքության ստուգում անցած անձանցով։ Քննարկման ավարտին պատվիրակության անդամները պատրաստակամություն են հայտնել շարունակել և ընդլայնել համագործակցությունը ոչ միայն օրենսդրական բարեփոխումների միջոցով արդարադատության որակի բարելավման հարցում, այլ նաև դատարանների շենքային պայմանների բարելավման միջոցով։