Արցախի  ԱԺ-ում ընդունել են Եվրախորհրդարանի պատգամավոր Մարտին Զոնեբորնին

Լուրեր

12.11.2026 | 21:16
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը օգոստոսի 29-ին ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Մարտին Զոնեբորնի գլխավորած պատվիրակության անդամներին, ովքեր Արցախ են ժամանել Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի և հանձնախմբի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանի ուղեկցությամբ. տեղեկացնում է  Արցախի ԱԺ լրատվական վարչությունը:

Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը վստահություն է հայտնել, որ նման կազմով այցելությունները թույլ են տալու ընդլայնել Գերմանիայում և Եվրոպայում Արցախի բարեկամների շարքերը և նաև նոր հնարավորություններ են ստեղծելու, որպեսզի Արցախի մասին թե Եվրախորհրդարանում, թե իրենց ներկայացրած քաղաքական խմբերում ավելի տեղեկացված լինեն ու ավելի ճիշտ պատկերացում ունենան՝ Արցախում ապրող մարդկանց ցանկությունների մասին: Այդ համատեքստում Աշոտ Ղուլյանն ընդգծել է եվրոպական կառույցների հետ  ինստիտուցիոնալ հարաբերությունների անցնելու անհրաժեշտությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մարտին Զոնեբորնը նշել է, որ իրենք ժողովուրդների ինքնորոշման իրավունքի կողմնակիցներ են և այդ առումով պատրաստ են աջակցել Արցախի ժողովրդին:

Հանդիպմանը մասնակցել են ԱՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը և ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական  հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը:

Նեղ կազմով հանդիպումից հետո, Եվրախորհրդարանի պատգամավորն իր գործընկերների հետ հանդիպել է «Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան» բարեկամական խմբի անդամներին:

Բացելով հանդիպումը՝ բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բալայանը հույս է հայտնել, որ նորաստեղծ այս համագործակցությունը  երկարատև և արդյունավետ կլինի:

Հանդիպման ընթացքում եվրոպացի խորհրդարանականները հետաքրքրվել են Արցախում արտաքին վտանգի պայմաններում ներքին հարցերի լուծման տարբերակների և արդյունքների մասին, ինչպես նաև քննարկել են Արցախում քաղաքացիական հասարակության դերի բարձրացմանն ու խորհրդարանական դիվանագիտությանը վերաբերող մի շարք հարցեր: