Եթե շարունակենք այսքան ատել իրար, Հայաստանն էլ կկորցնենք․ իրար տապալելու մրցույթ է. Բայաթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
25.10.2026 | 20:35
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հերքել է քաղաքացիներին ICE-ին հանձնելու մասին տեղեկությունները
25.10.2026 | 20:22
«Ընտրությունները չկտրած ձմերուկ են». Արթուր Աստոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 20:00
ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին
25.10.2026 | 19:51
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը՝ քաղաքացիներին առանց ժամադրության ընդունելու լուրերի մասին
25.10.2026 | 19:16
Քվեարկության ընթացքը Ագարակի 25/16 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 19:13
Համագործակցություն է հաստատվել հայաստանյան և օմանական մի շարք ընկերությունների միջև. ԱԳՄԱՆ
25.10.2026 | 19:00
«Չի մտնում, ո՞նց անեմ». քաղաքացին քվեատուփի հետևից խոսում է հանձնաժողովի անդամների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 18:33
Հրդեհ Աշխաբադի փողոցում․ փրկարարները կանխել են տարածումը դեպի հարևան բնակարաններ
Բոլորը

«Ատելության խոսք տարածելն անընդունելի բան է, տպավորություն է, որ մեր հայրենակիցները մրցում են իրար հետ, թե ով ում ավելի շուտ կտապալի: Ես այդ անհանդուրժողականությունից վիրավորված ու ճնշված եմ զգում ինձ, մենք արժանի չենք դրան: Եթե նման կերպ շարունակենք ապրել, Հայաստանն էլ կկորցնենք»,-Factor TV-ի հետ զրույցում տեսակետ է հայտնում երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանը:

Նա խոսում է նաև «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասին` նշելով, որ շատ հարցեր իր համար պարզապես հստակ չեն. «Շարժումը չունի հստակ օրակարգ` բացի վարչապետի հրաժարականից: Պետք է ծրագիր, որ հասկանանք`ուր է տանում այն: Դա չի կարելի ժողովրդից թաքուն պահել, դա արկածախնդրություն է: Իմ կյանքի փորձը ցույց է տալիս, որ սա իշխանության պայքար է»:

Արտավազդ Բայաթյանն անդրադառնում է արվեստագետների մի հատվածի, որոնք այս օրերին լուռ են. «Կարծում եմ`բոլորն էլ կողմնորոշված են, բայց մի մասը կեղծավոր է, մյուս մասը` վախից ձայն չի հանում: Նյութական շահի համար շատերն անում են այն, ինչ չպետք է անեին»:

Մանրամասները`տեսանյութում:

Աննա Բաբաջանյան