Սեփական ժողովրդին ոչնչացնող Ադրբեջանը մեղադրում է հայերին․ հայտարարություն

Լուրեր

07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
Բոլորը

«Գեղարդ» հիմնադրամը հայտարարություն է տարածել Խոջալուի, այսպես կոչված, «ցեղասպանություն» վերաբերյալ

Հայտարարությունը՝ ստորև․
«Օրերս Արցախում` բռնազավթված Իվանյանում (Խոջալու), Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը հայտարարել էր. «Հայաստանն ինքը պետք է ճանաչի Խոջալուում իրագործված բարբարոսությունները և ներողություն խնդրի մեզանից»:

Արցախյան շարժման շրջանում Խոջալուն ռազմավարական կարևոր դիրք էր զբաղեցնում: 1988-1991 թվականների ընթացքում Խոջալուի ադրբեջանական բնակչությունը ամեն կերպ խոչընդոտում էր հայերի տեղաշարժը, բեռնափոխադրումները, իրականացնում էր հայ բնակիչների առևանգումներ, հայկական գյուղերի կողոպուտ և գնդակոծում: Այդ ընթացքում Խոջալուից և Շուշիից չէին դադարում տարբեր զինատեսակներով հարձակումները հայկական բնակավայրերի վրա (մասնավորապես` մայրաքաղաք Ստեփանակերտի), ուստի Արցախի ազատագրական ուժերի համար մեծ կարևորություն էր ստացել Խոջալուի և Շուշիի ազատագրումը:

1992 թ․ փետրվարին` ռազմական գործողությունների ընթացքում, հայկական ուժերը մարդասիրական միջանցք են տրամադրում Խոջալուի ադրբեջանցի բնակիչներին` բնակավայրից դուրս գալու համար: Սակայն, Աղդամի մոտակայքում գտնվող Շելլի բնակավայրի մոտ ադրբեջանական Ազգային ճակատի զինյալները գնդակոծում են Խոջալուից դուրս եկած ադրբեջանցիներին, այնուհետև` անարգում դիակները (այս տեղեկատվությունն ստանում ենք ադրբեջանցի հեռուստալրագրող Չինգիզ Մուստաֆաևի` երկու օր տարբերությամբ կատարված նկարահանումներից):

Այս դեպքերից օրեր անց Ադրբեջանը կատարվածը ներկայացնում է` որպես հայերի կողմից իրականացրած խաղաղ բնակչության «ցեղասպանություն»:

Տարիներ շարունակ ադրբեջանցիների կողմից տարածվող այս շինծու թեզն այսօր շրջանառվում է նաև պետական մակարդակով:

Այն, որ այդ վայրագությունները կազմակերպված են եղել ադրբեջանցիների կողմից, վկայում են ոչ միայն Խոջալուից փրկված ականատեսներն, այլև` Ադրբեջանի նախկին ղեկավար Այազ Մութալիբովը` «Նեզավիսիմայա գազետա» թերթին տված հարցազրույցում: Ըստ նրա` Խոջալուի բարբարոսությունը կազմակերպված է եղել ինչ-որ ուժերի կողմից` իրեն վարկաբեկելու և իր հրաժարականը պահանջելու համար:

Փաստորեն` ներքաղաքական խարդավանքների արդյունքում` իշխանության գալու ճանապարհին ադրբեջանցիները չեն խորշել անգամ սեփական ժոովրդին ղոչնչացնելուց:

Իրականում` Սումգայիթում, Բաքվում, Գանձակում, Արցախում և իրենց վերահսկողության տակ գտնվող այլ տարածքներում, հայերի ջարդեր ու կոտորածներ իրականացրած ադրբեջանական, հատկապես` Իլհամ Ալիևի ցեղասպան ռեժիմը և հենց ինքը` Ադրբեջանի ղեկավարը,  պետք է ներողություն խնդրեն և ընդունեն արցախահայության կամարտահայտությունը` ապրելու իր հայրենիքում` ազատ և անկախ»: