Թուրքիան ներխուժի ՀՀ, ռուս սահմանապահները չեն պաշտպանի․ 2020-ի պատերազմում երկուսն էլ մեր դեմ էին․ Արմեն Հովհաննիսյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
Բոլորը

Վրաստանում օտարեկրյա գործակալների մասին օրենքն ընդունվեց՝ Արևմուտքը կոշտ ընդունեց դա, Հայաստանում ներքաղաքական սրացումներ կան Փաշինյանի հրաժարականի պահանջով, Ադրբեջանի և ՌԴ-ի խորը մերձեցումը շարունակվում է․ թեև ռուսական զորքերը ԼՂ-ից դուրս եկան, բայց օրերս ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը Բաքվում ասում էր, թե իրենք եղբայրներ են, դարեր շարունակ ռազմավարական համագործակցում են, Պուտինն ու Ալիևը իրար ճիշտ են հասկանում։ Իսկ Լուկաշենկոն պնդում էր, որ Ադրբեջանը ռեգիոնի առաջնորդը պիտի լինի։

Քաղաքական վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանը Factor TV-ի հետ զրույցում ասում է, որ թեժանում է ռեգիոնում Ռուսաստանի և Արևմուտքի միջև մրցակցությունը, և ըստ նրա՝ հաղթած դուրս գալու իմաստով՝ ավելի մեծ շանսեր ունեն ԱՄՆ-ն և ԵՄ-ն։ Այս համատեքստում, ըստ Հովհաննիսյանի, Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի ուղղությունը պետք է լինի դեպի Արևմուտք՝ ԵՄ և ՆԱՏՕ, ինչը բխում է երկրի շահերից։

Իսկ չափազանցված չե՞ն այն գնահատականները, որ Ռուսաստանը հեռանում է ռեգիոնից․ պնդման հեղինակները նշում են ՀՀ-ի 5 մարզից հենակետերի ապամոնտաժումը, ԼՂ-ից զորքերի դուրսբերումը։

«ՌԴ-ն հանձնելու է ՀՀ-ն և ռեգիոնը Թուրքիային, ԵՄ-ին պիտի անդամակցենք, եթե ռուս-թուրքական ֆորպոստ չենք ուզում լինել»,- ասում է Արմեն Հովհաննիսյանը։ Ըստ վերլուծաբանի՝ ռուսները հեռացման փուլում են, ՀՀ-ն պիտի վերահսկի Թուրքիայի և Իրանի սահմանները, հայկական կողմը լիովին պատրաստ է․ ՌԴ սահմանապահներին պիտի փոխարինվեն։  Ըստ Հովհաննիսյանի՝ եթե Թուրքիան ներժուխի Հայաստան, ՌԴ-ի սահմանապահները չեն պաշտպանելու։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան