Քոչարյանի ասածն է՝ ընդդիմադիր շարժումը հոգևորական ղեկավարի․ անհերքելի՛ է նրա կապը շարժման հետ․ Արթուր Սաքունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.11.2026 | 20:44
Թուրքիան ու ՌԴ-ն երեք տարով երկարաձգել են գազի մատակարարման պայմանագիրը
27.11.2026 | 20:30
Ո՞վ և ինչպե՞ս է որոշելու՝ կուսակցությունը դեմ է Հայաստանի անկախությանը, թե ոչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 20:12
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում զոհվել է առնվազն 49 զինծառայող
27.11.2026 | 20:00
Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդայով չի զբաղվել․ հրապարակել է Պապիկյանի խոսքը կալուգացիների մասին․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 19:49
Բանտում տրանսգենդերին հրաժարվել են բուժօգնություն տրամադրել․ առաջարկել են ինքնուրույն պլոմբավորել սեփական ատամը
27.11.2026 | 19:40
Սարյանի փողոցի արագության զսպման գծանշումը հեռացնում են՝ այլ լուծում գտնելու համար
27.11.2026 | 19:25
ՍԴ նախագահի ընտրությունը տապալած Երվանդ Խունդկարյանի որդին վարչական դատարանի դատավորի թեկնածուի հավակնորդ է
27.11.2026 | 19:11
Թուրքիայում ընդդիմադիր Halk TV-ի գործի շրջանակում նոր ձերբակալվածներ կան
27.11.2026 | 19:03
Երևանը` հետիոտնի՞, թե՞ մեքենայի քաղաք․ ինչ են ցույց տվել հետազոտության արդյունքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 18:54
Աշտարակում՝ շինանյութի խանութներից մեկի պահեստային հատվածում, հրդեհ է բռնկվել
27.11.2026 | 18:45
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
27.11.2026 | 18:36
Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը
27.11.2026 | 18:33
Թրամփը փոխել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ համատեղ հայտարարությունը
27.11.2026 | 18:25
Դավիթ Համբարձումյանը 5 տարի 4 ամիս 18 օր ազատազրկում կկրի․ Վճռաբեկ դատարանը բեկանել է Վերաքննիչ դատարանի որոշումը
27.11.2026 | 18:19
Բոլտերից պոկվել, ընկել ա. տեխհսկողը` շրջված երկաթե կոնստրուկցիայի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մայիսի 28-ին իրավապահները փորձել էին արգելել Կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիր։ Մայր Աթոռը սա իշխանության ապազգային վարքի դրսևորում է որակել։ Նիկոլ Փաշինյանն էլ երեկ ասաց, որ ոստիկանությունը Սարդարապատում փորձել է ճշտել, թե արդյոք Վեհափատ հայրապետը «եկել է իր քաղաքական կողմնակիցների և իր կողմից ղեկավարվող շարժման նախաձեռնած խոչընդոտող և սադրող գործողությունները շարունակելո՞ւ։ Եվ երբ ստացել են հավաստիացում, որ ոչ, թույլատրել են մուտքը»։

ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցին Factor TV-ի հետ զրույցում հարց ուղղեցինք՝ ինչպե՞ս է նա գնահատում Երևանում անցկացվող բողոքի ակցիաների ընթացքը, և մասնավորապես, ընդդիմության այն պնդումները, որ կիրառվում են ոստիկանական բռնություններ ակցիայի մասնակիցների նկատմամբ։ Արդյո՞ք իրավաչափ են ոստիկանության գործողությունները։

Իրավապաշտպանի դիտարկմամբ ոստիկանության գործողությունները չեն համապատասխանում ժողովրդավարական պետությանը հատուկ իրավապահ համակարգի սկզբունքներին, բայց նաև նշում է, որ ցուցարարները ջանում են առճակատման գնալ՝ իրավիճակը թեժ պահելու նպատակով, ատելության և խտրական խոսք կա։

Եկեղեցու և պետության բախումը հասել է այնտեղ, որ կաթողիկոսը աջակցում է աշխարհիկ իշխանություններին հեռացնելու պրոցեսին՝ այդ նպատակին ծառայեցնելով եկեղեցու ռեսուրսները։ Իսկ իշխանությունը արգելում է Կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիր, եկեղացականներին քննադատում են՝ ինչպես շարքային ընդդիմադիրների։ Արթուր Սաքունցը նշում է, որ Եկեղեցին պետք է զբաղվի հոգևոր աշխարհի գործառույթներով․ Եկեղեցին ընդդիմադիր կուսակցության դեր է ստանձնել՝ Կաթողիկոսի գլխավորությամբ, և այստեղ հարց է առաջանում, թե ո՞վ է զբաղվելու եկեղեցով։ Պուտինը Գարեգին Բ կաթողիկոսին շքանշան տվել է ո՛չ սիրուն աչքերի համար, և այսօր անխուսափելի է եկեղեցու ռեֆորմացիան»,- նշում է իրավապաշտպանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան