Հայաստանում և Ուկրաինայում 4 մարդ է ձերբակալվել կիբերհանցագործության դեմ խոշոր գործողության արդյունքում

Լուրեր

07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
Բոլորը

Չորս մարդ է ձերբակալվել Ուկրաինայում և Հայաստանում կիբերհանցագործությունների դեմ ուղղված խոշոր գործողության արդյունքում, Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Եվրոպոլը։
Գործողությունը, որն իրականացվել է մայիսի 27-ից 29-ն ընկած ժամանակահատվածում, Եվրամիության իրավապահ գործակալության կողմից որակվել է որպես «երբևէ ամենամեծ գործողությունը բոտցանցերի դեմ, որոնք առանցքային դերակատարում ունեն գումարի շորթման ծրագրերի տեղակայման գործում»: Բոտցանցերը ներառում են IcedID-ն, Smokeloader-ը, SystemBC-ն, Pikabot-ը և Bumblebee-ն:

Տեղեկացվում է, որ օպերացիան, որը կոչվում է «Endgame», նախաձեռնել և ղեկավարել են Ֆրանսիան, Գերմանիան և Նիդերլանդները: Դրանում ներգրավված են եղել նաև մի քանի այլ երկրներ, այդ թվում՝ Բրիտանիան, ԱՄՆ-ը և Ուկրաինան, ասվում է Եվրոպոլի հայտարարության մեջ:

Ձերբակալություններից մեկը կատարվել է Հայաստանում, իսկ մյուս երեքը՝ Ուկրաինայում, հայտնում է Եվրոպոլը՝ հավելելով, որ ավելի քան 2000 դոմեններ այժմ գտնվում են իրավապահների հսկողության տակ։

Ըստ քննիչների՝ գլխավոր կասկածյալներից մեկը կրիպտոարժույթով վաստակել է առնվազն 69 միլիոն եվրո (75 միլիոն դոլար)՝ վարձակալելով հանցավոր ենթակառուցվածքի կայքեր՝ վիրուսային ծրագրեր տեղադրելու համար: