ԲԴԽ-ի ֆիլմին Factor TV-ի անդրադարձից հետո դատավոր Հարություն Մանուկյանի վերաբերյալ կարգապահական վարույթը կարճվել է

Լուրեր

24.09.2024 | 11:28
ԴԱՀԿ-ի համար պարգևատրման ֆոնդ կսահմանվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.09.2024 | 11:23
Թուրքիայի և Իրանի նախագահները Նյու Յորքում տարածաշրջանային ու գլոբալ զարգացումներն են քննարկել
24.09.2024 | 11:10
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
24.09.2024 | 10:59
Մի՛ կասկածեք, եթե խնդիր տեսանք, կարձանագրենք. ՍԴ նախագահը` սահմանազատման կանոնակարգի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.09.2024 | 10:54
«Մենք երբեք չենք աջակցել ռուսական ագրեսիան ուկրաինական տարածքի դեմ»․ Փեզեշքիան
24.09.2024 | 10:48
Նիկոլ Փաշինյանն ու Նարենդրա Մոդին հանդիպել են Նյու Յորքում
24.09.2024 | 10:36
ՍԴ-ն քննում է սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի սահմանադրականության հարցը. ՈՒՂԻՂ
24.09.2024 | 10:25
130 կիլովատ հզորությամբ արևային էլեկտրակայան՝ «Երքաղլույս» ՓԲԸ-ում
24.09.2024 | 10:14
Կոմիտասի պողոտայում կայանված 3 մեքենայում հրդեհ է բռնկվել
24.09.2024 | 09:59
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 24-ի դրությամբ
24.09.2024 | 09:46
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
24.09.2024 | 09:39
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
23.09.2024 | 23:30
Թուրքիայում տնտեսական ճգնաժամի պատճառով վերջին 5 տարում երկրից շուրջ 1 մլն մարդ է արտագաղթել
23.09.2024 | 23:29
Հայաստանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
23.09.2024 | 23:14
Էլինա Դանիելյանն ու Աննա Սարգսյանը բրոնզե մեդալներ են նվաճել առանձին խաղատախտակներին. Շախմատի համաշխարհային oլիմպիադա
Բոլորը

Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ Դատական դեպարտամենտի  պատրաստած ֆիլմի հիման վրա դատավոր Հարություն Մանուկյանի վերաբերյալ հարուցված կարգապահական վարույթը կարճվել է։ Այս մասին հայտում են իրավապահ համակարգում Factor TV-ի աղբյուրները։

Հիշեցնենք, որ Դատական դեպարտամենտը փետրվարի 10-ին  հրապարակել էր ֆիլմ, որում անդրադարձել էր 5 քրեական գործերի՝  Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Երանոսյանի, Սերժ Սարգսյանի, Մանվել Գրիգորյանի և Գագիկ Խաչատրյանի գործերի ձգձգման պատճառներին։

Լևոն Երանոսյանի գործը քննում է դատավոր Հարություն Մանուկյանը։

Դեպարտամենտի ֆիլմում ասվում էր, որ Երանոսյանի գործի ձգձգման հիմնական պատճառը դատավոր Հարություն Մանուկյանի աշխատանքի որակն է։ Բացի այդ՝ Դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակիցները հիշեցնում էին, որ դատավորների նկատմամբ կարող է կարգապահական վարույթ հարուցվել։

Ֆիլմի հրապարակումից հետո Արդարադատության նախարարությունը վարույթ էր հարուցել դատավոր Հարություն Մանուկյանի, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի գործը քննած դատավոր Աննա Դանիբեկյանի վերաբերյալ, սակայն ԲԴԽ է ուղարկվել միայն Դանիբեկյանի գործը։ Այսինքն՝ Դատական դեպարտամենտի այն պնդումը, թե Երանոսյանի գործի ձգձգումների հիմնական պատճառը դատավոր Հարություն Մանուկյանի աշխատանքն է, չի համապատասխանում իրականությանը։

Հատկանշական է այն հանգամանքը, որ Բարձրագույն դատական խորհուրդը դատական իշխանությունը  հեղինակազրկելու պատճառաբանությամբ դատավորներին կարգապահական պատասխանատվության է ենթարկում, բայց, ստացվում է՝ ԲԴԽ աշխատակազմ Դատական դեպարտամենտին թույլատրելի է պատրաստել ֆիլմ, թիրախավորել ու մեղադրել դատավորներին, և դա չի դիտարկվում որպես դատական իշխանության հեղինակազրկում։

Նշենք, որ Դեպարտամենտի ֆիլմում դատավոր Հարություն Մանուկյանի, Աննա Դանիբեկյանի, Վահե Միսակյանի աշխատանքը համեմատվում էր դատավորներ Մնացական Մարտիրոսյանի և Արթուր Մկրտչյանի աշխատանքի հետ և պնդում կատարվում, որ այս 5 դատավորները հավասարաչափ են ծանրաբեռնված եղել, բայց նրանցից միայն երկուսը՝ Մարտիրոսյանն ու Մկրտչյանն են որակյալ աշխատանք կատարել՝  համապատասխանաբար Մանվել Գրիգորյանի և Գագիկ Խաչատրյանի գործով։

Մինչդեռ, ուսումնասիրելով դատավորների ծանրաբեռնվածությունը, Factor TV-ն պարզել էր, որ այս 5 դատավորները հավասարաչափ ծանրաբեռնված չեն եղել։ Օրինակ՝ Վահե Միսակյանը 2022 թվականին ունեցել է 220, Հարություն Մանուկյանը՝ 245, իսկ Արթուր Մկրտչյանը՝ 37 քրեական գործ։

Արաքս Մամուլյան

Դատական դեպարտամենտի աղմկահարույց ֆիլմի հետքերով․ հայտնի քրեական գործերով դատավորները հավասարաչափ ծանրաբեռնված չեն եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ