Էրդողանը Նեթանյահուին «վամպիր» է անվանել

Լուրեր

07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
Բոլորը

Ոչ մի պետություն, այդ թվում՝ Թուրքիան, չի կարող ապահով լինել, քանի դեռ Իսրայելը «չի ենթարկվել միջազգային իրավունքին և իրեն պարտավորված չի համարել միջազգային իրավունքով»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում ելույթի ժամանակ, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Ըստ նրա՝ միջազգային հանրությունը, առաջին հերթին՝ արևմտյան երկրները՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, անտեսում են «Իսրայելի հանցագործությունները» Գազայի հատվածի խաղաղ բնակչության դեմ։ Էրդողանն իր ելույթում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին անվանել  է «վամպիր»։

«Ոչ մի հավատ չի արդարացնում վրաններում անմեղ քաղաքացիներին այրելը։ Աշխարհը ուղիղ եթերում հետևում է Նեթանյահու անունով վամպիրի բարբարոսությանը։ Խաղաղ պաղեստինցիների արյունը նաև Միացյալ Նահանգների, Եվրոպայի պետությունների և կառավարությունների ղեկավարների ձեռքերին է, որոնք իրենց լռությամբ դարձել են Իսրայելի «վամպիրիզմի» գործընկերները»,-ասել է Էրդողանը՝  Նեթանյահուին բնութագրելով որպես «արյունով սնվող հիվանդ, մոլագար և վամպիր»։

Նշենք, որ ավելի վաղ Էրդողանը Նեթանյահուին անվանել  էր «Գազայի դահիճ», ինչպես նաև համեմատել Ադոլֆ Հիտլերի հետ։