3 օրում մեղադրանքներ ԼՂ 3 նախկին քաղաքապետի.արցախցի գործիչները սա քաղաքական հետապնդում են որակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 15:46
Իրեն թվում է` հեղափոխոխական, «Դուխով» կեպկայով Նիկոլն է. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:40
Տղամարդ պատգամավորները պետք է ներողություն խնդրեն դահլիճում գտնվող կանանցից. Նազելի Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:35
«Տարաձայնությունների տեղ չկա». Էրդողանը շեշտել է թյուրքական աշխարհի միասնությունը՝ Ալիևի բացակայության պայմաններում
30.10.2026 | 15:26
Ջուդ Բելինգեմի հայրը հրավիրվել է Անգլիայի վետերանների հավաքական
30.10.2026 | 15:20
Հոկտեմբերի 31-ին COP17-ի պատճառով Երևանի կենտրոնում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
30.10.2026 | 15:10
Վարույթ՝ Կաթողիկոսի գործով նախկին դատավորի դեմ // «Օտարերկրյա գործակալ» «Նովայա գազետա»-ն փակվում է․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 15:03
Ընդդիմության հարցերը լեգիտիմ են. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 14:54
2 ճանապարհ կար՝ հավերժական պատերազմ կամ հավերժական խաղաղություն․ Հաջիևը՝ ՀՀ-ի հետ կարգավորման գործընթացի մասին
30.10.2026 | 14:46
Հայտնի է՝ երբ է բացվելու «Միլանի» և «Ինտերի» նոր ստադիոնը
30.10.2026 | 14:36
Պենտագոնը Բալթյան երկրներին խնդրում է մեղմել ՌԴ-ից սպառնալիքի վերաբերյալ հռետորաբանությունը․ Reuters
30.10.2026 | 14:27
Նարեկ Կարապետյանը` Փաշինյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 14:19
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար․ Աբիսողոմոնյան
30.10.2026 | 14:10
Ծանրամարտի ԱԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը գրավեց չորրորդ տեղը
30.10.2026 | 14:01
CENTCOM-ի ղեկավարն անձամբ Թրամփին զեկուցել է Իրանի ուղղությամբ հնարավոր հարվածների տարբերակների մասին
30.10.2026 | 13:53
Հայաստանի և ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը
Բոլորը

Վերջին երեք օրվա ընթացքում Քննչական կոմիտեն հաղորդեց տարբեր քրեական գործերով անցնող Ստեփանակերտի, Մարտակերտի և Ասկերանի նախկին քաղաքապետեր Դավիթ Սարգսյանին, Միշա Գյուրջյանին և Հայկ Շամիրյանին առաջադրված մեղադրանքների մասին։ Ըստ Քննչական կոմիտեի՝ նրանք կատարել են առերևույթ խարդախությամբ, փաստաթղթերի կեղծմամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն, իսկ Շամիրյանը նաև շահագրգռել է 17-ից 20 անձի՝ գումարի և սննդի դիմաց մասնակցել կազմակերպվող հավաքին:

Ավելի վաղ Շամիրյանին մեղադրանք էր առաջադրվել նա այլ անձի սեփականության իրավունքով պատկանող, առանձնապես խոշոր չափերով՝ 5.050.000 ՀՀ դրամ արժողության, «LADA NIVA NIVATRAVEL» մակնիշի ավտոմեքենան խաբեությամբ հափշտակելու նախնական դիտավորությամբ, ավտոմեքենայի օտարման գործարք կատարելու իրավասություն ունեցող պետական մարմին է ներկայացրել առերևույթ կեղծ տվյալներ պարունակող փաստաթղթեր, որոնց հիման վրա իրականացվել է նշված ավտոմեքենայի նվիրատվության օտարման գործարք։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը մեղադրվում է երեք այլ անձանց հետ խոշոր չափերով խարդախություն կատարելու և կեղծ փաստաթղթեր պատրաստելու հատկանիշներով։ Ավելի պարզ՝ Ստեփանակերտ համայնքին պատկանող 4 ավտոմեքենաները՝ երկու «Վազ-21», մեկ «Տոյոտա» և մեկ «ՈՒԱԶ», որ ավելի քան 19 միլիոն դրամ արժեն, բերել են Հայաստան և այլ անձանց նվիրաբերությամբ օտարման գործարքներ արել։ Սարգսյանը կալանավորվել է։

Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը և Վ․Ս-ն մեղադրվում են այն բանում, որ խոշոր չափերով՝ 1.935.000 ՀՀ դրամ արժողության «CHEVROLET LACETTI-1.4» մակնիշի մարդատար ավտոմեքենան խաբեությամբ հափշտակելու դիտավորությամբ, կազմել են իրավաբանական նշանակության փաստ հավաստող կեղծ փաստաթուղթ՝ նվիրատվության պայմանագիր, որի արդյունքում գույքն ապօրինի օտարել են Գյուրջյանին։ Վերջինս ևս կալանավորվել է։

Արցախի բարձրաստիճան նախկին պաշտոնյաների նկատմամբ  քրեական հետապնդումների այս շարքը Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը քաղաքական հետապնդում է որակում։ Նրա դիտարկմամբ՝ այս իրավիճակը ստեղծվել է Հայաստանի պետական լիազոր մարմինների սխալ դիրքորոշման պատճառով։

Արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանն այս ամենը դիտարկում է Ադրբեջանի կողմից ճնշման համատեքստում։

Արտակ Բեգլարյանը պատահական չի համարում, որ այս վարույթների մասին հայտարարվեց այն բանից հետո, երբ նշված համայնքների ղեկավարները մասնակցեցին Բագրատ Գալստանյանի հետ հանդիպմանը։ Իսկ Օսիպյանը վստահ է՝ քաղաքապետերը վտանգ չէին ներկայացնում իշխանության համար, ուստի այս հետապնդումն արտաքին բաղադրիչ ունի։

Առաջադրված մեղադրանքները երեք քաղաքապետերն էլ չեն ընդունում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան