ԵՄ-ն ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել, այդ թվում՝ Նավալնիի գործով դատավորների և դատախազների նկատմամբ

Լուրեր

07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
Բոլորը

ԵՄ խորհուրդը հրապարակել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր ռեժիմը՝ ուղղված նրանց դեմ, որոնք ըստ ԵՄ-ի, խախտում են մարդու իրավունքները, գրում է Meduza-ն։

Պատժամիջոցների ռեժիմը ներդրվել է Ռուսաստանում ներքին ռեպրեսիաների պատճառով, որոնք ներառում են խոշտանգումներ, վատ վերաբերմունք և պատիժ, կամայական մահապատիժներ, անհետացումներ, կամայական կալանավորումներ և մարդու իրավունքների այլ լուրջ խախտումներ։

Նոր պատժամիջոցներն արգելում են այն ֆիզիկական անձանց մուտքը ԵՄ, որոնք առկա են փաստաթղթում, և եթե նրանց ակտիվները հայտնաբերվեն Միության տարածքում, ապա դրանք ենթակա են սառեցման։ Նախատեսվում են նաև որոշակի ոլորտային սահմանափակումներ Ռուսաստան ապրանքների արտահանման համար։

Առանձին փաստաթղթում ասվում է, որ պատժամիջոցների են ենթարկվել Դաշնային քրեակատարողական ծառայությանը, ինչպես նաև 19 քննիչներ, դատախազներ և դատավորներ, որոնք  մասնակցել են Ալեքսեյ Նավալնիի, «Մեմորիալի» համանախագահ Օլեգ Օրլովի և նկարիչ Սաշա Սկոչիլենկոյի գործերին։

Պատժամիջոցների նոր ռեժիմն արգելում է Ռուսաստանին վաճառել, մատակարարել, փոխանցել կամ արտահանել սարքավորումներ, որոնք կարող են օգտագործվել ներքին ճնշումների համար։ Ցանկում, մասնավորապես, ներառվել են՝ հրազեն, զինամթերք, հրաձգության սիմուլյատորներ, ռումբեր և նռնակներ, պայթուցիկ նյութեր ամոտոլ, նիտրոգլիկոլ, տրինիտրոֆենոլ, փշալարեր, զինվորական ու մարտական դանակներ, սվիններ՝ 10 սանտիմետրից ավելի երկարությամբ սայրով։

Բացի այդ, ԵՄ-ն արգելել է Ռուսաստանին մատակարարել ապրանքներ, որոնք նախատեսված են հիմնականում տեղեկատվության մոնիթորինգի կամ գաղտնալսման համար: Այդ ցանկում են DPI սարքավորումներ, ցանցային գաղտնալսման, ռադիոհաճախականության մոնիթորինգի, ցանցերի և արբանյակների խցանման սարքավորումներ, ինչպես նաը սարքավորումներ հեռահար վարակման, խոսքի ճանաչման, WEP և WPA կոդերը կոտրելու համար նախատեսված սարքավորումներ։