Ադրբեջանում ուսուցիչներին արգելվել է սոցցանցերում ներկայացնել դպրոցներում առկա խնդիրները

Լուրեր

09.09.2026 | 19:33
Գերմանիայի ԱԳՆ-ն աջակցել է զորակոչային տարիքի ուկրաինացի տղամարդկանց Ուկրաինա վերադարձնելու առաջարկին
09.09.2026 | 19:16
Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն
09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
Բոլորը

Ադրբեջանում ուսուցիչներին արգելվել է սոցիալական ցանցերում ներկայացնել դպրոցներում առկա խնդիրները։ Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ սա արտացոլված է գիտության և կրթության նախարարության կոլեգիայի կողմից հաստատված «Մանկավարժների էթիկական վարքագծի կանոններում»։

Նոր կանոնների համաձայն՝ ուսուցիչն «իր անձնական կյանքում պետք է պահպանի ազգային բարոյականության և հասարակական վարքագծի նորմերը, ձեռնպահ մնա հասարակության և անհատի իրավունքների ոտնահարմանը հանգեցնող գործողություններից, հոգ տանի երկրի բնության, պատմության և մշակութային ժառանգության պաշտպանության մասին»։

Բացի այդ, ուսուցիչներին արգելվում է «սոցիալական ցանցերի իրենց անձնական էջերում հրապարակել լուսանկարներ, աուդիո և վիդեո նյութեր, որոնք վարկաբեկում են ուսուցչի անունը և խաթարում ուսուցչի և այն հաստատության հեղինակությունը, որտեղ նա աշխատում է»։

Այս որոշումը սոցցանցերի ադրբեջանական տիրույթում քննարկումների առիթ է դարձել։ Հավելենք, որ համացանցում հաճախակի են տարածվում Ադրբեջանի տարբեր շրջանների անմխիթար վիճակում գտնվող դպրոցներից տեսանյութեր ու լուսանկարներ: Օրինակ՝ վերջերս սոցցանցերում տարածվել էին Գոբուստանի շրջանի Արաբշալբաշ գյուղի վթարային վիճակում գտնվող միջնակարգ դպրոցի կադրերը։

Էմմա Չոբանյան