Սենթ Օլբանսը բրիտանական առաջին քաղաքը կդառնա, որտեղ մինչև 14 տարեկան երեխաները չեն ունենա սմարթֆոններ

Լուրեր

27.11.2026 | 16:11
Շինհրապարակի երկաթե կոնստրուկցիան ընկել է մեքենայի վրա. ՈւՂԻՂ
27.11.2026 | 16:10
Գոհաբանության օրն ԱՄՆ-ում փոթորիկները ջրհեղեղների և էլեկտրաէներգիայի անջատումների պատճառ են դարձել
27.11.2026 | 16:03
Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումը նոր հեռանկարներ է բացում․ Էստոնիայի ԱԳ նախարար
27.11.2026 | 15:54
Հայ բռնցքամարտիկները մասնակցում են IBA-ի նախագահի գավաթին
27.11.2026 | 15:47
Ավարտվել է հայկական երկաթուղու հարցով հայ-ռուսական աշխատանքային խմբի 2-րդ հանդիպումը
27.11.2026 | 15:41
Սպիտակի համայնքապետարանը խոչընդոտում է «Բարոյական արժեքներ»-ի նախընտրական ավտոերթը․ «Անկախ դիտորդ»
27.11.2026 | 15:30
Բեգլարյանը Սիմոնյանին կոչ է անում հայ գերիներին հասցեագրված նամակներն իր հետ Ադրբեջան տանել
27.11.2026 | 15:22
Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանն ընդլայնում է Հայաստան մատակարարվող ապրանքների ցանկը
27.11.2026 | 15:19
ԱԺ-ում ընդդիմության նախաձեռնած քննարկումը տապալվեց // Լարսը բացվել է երթևեկության համար․ ԼՈՒՐԵՐ
27.11.2026 | 15:15
Անդորրայի ակումբն առաջին հաղթանակն է տարել եվրագավաթներում
27.11.2026 | 15:07
Սերժ Սարգսյանը վճարունակ չէ կիրառված արգելանքի պատճառով
27.11.2026 | 14:58
20 000 կարմրախայտի մանրաձուկ է Գետիկ բաց թողնվել. ՇՄ նախարար
27.11.2026 | 14:49
Կասեցվել է «Էջմիածին կաթ» ընկերության արտադրատեսակների արտադրությունը
27.11.2026 | 14:40
Արթուր Վանեցյանի հորեղբորորդին՝ ապօրինի գույքի բռնագանձման գործով պատասխանող
27.11.2026 | 14:38
Հարություն Հարությունյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Սենթ Օլբանսը փորձում է դառնալ բրիտանական առաջին քաղաքը, որտեղ 14 տարեկանից փոքր երեխաների համար սմարթֆոնները կարգելվեն, գրում  The Telegraph-ը։

Հերթֆորդշիր քաղաքի Ուսուցիչների կոնսորցիումը նամակ է գրել ծնողներին՝ խնդրելով հետաձգել իրենց երեխաների համար բարձր տեխնոլոգիական սարքեր գնելը՝ նրանց հոգեկան առողջությանը և ակադեմիական հաջողություններին վնաս հասցնելու մտահոգությունների պատճառով:

«Մենք կոչ ենք անում բոլոր ծնողներին հետաձգել իրենց երեխաներին սմարթֆոն տրամադրելը՝ մինչև նրանց 14 տարեկան դառնալը, փոխարենը, անհրաժեշտության դեպքում, ընտրելով հաղորդագրությունների/զանգերի այլընտրանքը»,- ասվում է Կոնսորցիումի նամակում, որը ներառում է քաղաքի 24 հիմնական դպրոցներից 20-ը։

Նշվում է, որ որպես ուսուցիչներ՝ «պարտավորվել են խթանել առանց սմարթֆոնների դպրոցները»։

Այս քայլը հետևում է բազմաթիվ ուսումնասիրություններին, որոնք ցույց են տալիս, որ բջջային հեռախոս չունեցող աշակերտները դպրոցում ավելի բարձր առաջադիմություն են ցուցաբերում նրանց համեմատությամբ, ովքեր ունեն բջջային հեռախոսներ:

Նամակը հետևում է «Մանկություն առանց սմարթֆոնների» ավելի ու ավելի տարածվող արշավին, որը մարտահրավեր է նետում այս սարքերին ուսուցիչների և ծնողների վերաբերմունքին։