Հրազդանում կատարված սպանությունները բացահայտվել են. կա կալանավորված անձ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Մայիսի 18-ին, ժամը 19.25-ին, «Հրազդան» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքով Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի սգո սրահի մոտից հիվանդանոց է տեղափոխվել անհայտ քաղաքացու դիակ: Ժամը 19.44-ին ՊԾ կարգախմբից էին հայտնել, որ Վանատուր թաղամասի տներից մեկի մոտ հրազենային կրակոցից մահացածի դիակ կա: Հաջորդ ահազանգը դարձյալ «Հրազդան» բժշկական կենտրոնից էր. «հրազենային վնասվածք» ախտորոշմամբ Վանատուր թաղամասի վերոհիշյալ տան մոտից շտապօգնության խումբը բուժօգնության էր տեղափոխել 21-ամյա երիտասարդի․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը ձեռնարկված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ էր ձեռք բերել, որ մայիսի 18-ի ժամը 19-ի սահմաններում Հրազդանի Վանատուր թաղամասի եկեղեցու մոտակայքում Միկրոշրջան թաղամասի բնակիչ 49-ամյա Արծրունի Ավետյանը իր մոտ ապօրինի պահվող «Մակարով» տիպի ատրճանակից կրակել էր համաքաղաքացի 48-ամյա Արսեն Հունանյանին, որը տեղում մահացել էր, իսկ ինքը «Օպելով» հեռացել էր դեպքի վայրից: Այնուհետև նրան հետապնդել էին և Վանատուր թաղամասի տներից մեկի մոտ կրակել ու սպանել էին, իսկ «Օպելի» վարորդ 21-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց:

Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ:

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Կոտայքի մարզային վարչության, Հրազդանի, Կոտայքի, Նաիրիի, Չարենցավանի բաժինների և Կոտայքի մարզային քննչական վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ մայիսի 18-ի ժամը 19-ի սահմաններում Երևանի բնակիչ 47 և 44 տարեկան երկու տղամարդ Հրազդանի Վանատուր թաղամասում գտնվող եկեղեցու բակում զրուցելիս են եղել նույն հոգեհանգստին մասնակցող Արսեն Հունանյանի հետ, և այդ ժամանակ Արծրունի Ավետյանը իր մոտ ապօրինի պահվող «էէ» տիպի ատրճանակով կրակոցներ էր արձակել Արսեն Հունանյանի ուղղությամբ՝ սպանելով նրան:

Այնուհետև 44 և 47 տարեկան վերոհիշյալ տղամարդիկ վերջինիս վարած «Տոյոտա» մեքենայով հետապնդել էին «Օպելին», որով փախուստի էր դիմել Արսեն Ավետյանը, ապա Վանատուր թաղամասի տներից մեկի մոտ 47-ամյա տղամարդը մեքենայով դիտավորությամբ հարվածել էր «Օպելին», իսկ երբ Արսեն Ավետյանն ու 21-ամյա վարորդը իջել էին մեքենայից, կրակոցներ էին արձակել նրանց ուղղությամբ: Արսեն Ավետյանը տեղում մահացել էր, իսկ 21-ամյա երիտասարդը ստացել էր հրազենային վնասվածք:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Երևանի բնակիչ 47 և 44 տարեկան վերոհիշյալ տղամարդիկ մայիսի 19-ին հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Հրազդանի բաժին, ապա ներկայացվել են նախաքննական մարմին:

Մայիսի 22-ին 47-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել. նա կալանավորվել է:

Նախաքննությունը շարունակվում է: