Ճշմարտությունը ցավալի է․ Բուիսոնը՝ Ադրբեջանի դեսպանին՝ Le Point-ում բռնապետ Ալիևի մասին հոդվածի առնչությամբ

Լուրեր

09.09.2026 | 19:47
Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ կլինի Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը
09.09.2026 | 19:33
Գերմանիայի ԱԳՆ-ն աջակցել է զորակոչային տարիքի ուկրաինացի տղամարդկանց Ուկրաինա վերադարձնելու առաջարկին
09.09.2026 | 19:16
Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն
09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
Բոլորը

Ֆրանսիական «Le Figaro» պարբերականի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բուիսոնը X-ում արված գրառմամբ անդրադարձել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան, Ադրբեջանի ԱԳՆ նախկին խոսնակ Լեյլա Աբդուլաևայի գրառմանը։

«Le Point-ի վերջին հոդվածը մեզ չի զարմացնում։ Մենք միայն ցավում ենք, որ այս նոր խմբագրականը հակաադրբեջանական ու ծաղրանկարային դիրքորոշում է որդեգրել։ Ինչպե՞ս կարող է նման լուրջ թերթը դառնալ ամենաարմատական դիրքորոշումների խոսափողը»,- գրել է ադրբեջանցի դեսպանը, որին ի պատասխան Բուիսոնը գրել է․

«Ադրբեջանի տիկին դեսպանը գտնում է, որ ճշմարտությունը ցավալի է։ Բրավո Le Point»։

Նշենք, որ Le Point-ը «Ալիև․ բռնապետը, որը զայրացած է Ֆրանսիայի վրա» վերտառությամբ հոդված էր հրապարակել, որում ասվում է՝ Ադրբեջանի ավտոկրատը՝ Ալիևը, մեծացնում է Ֆրանսիան ապակայունացնելու գործողությունները Նոր Կալեդոնիայում և այլուր։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել էր Նոր Կալեդոնիայում անկարգություններին Բաքվի մասնակցության մասին։ «Դա ֆանտազիա չէ, իրականություն է։ Ես ցավում եմ, որ Կալեդոնիայի անկախության որոշ առաջնորդներ գործարքի են գնացել Ադրբեջանի հետ, դա անվիճելի է»,- ասել էր նախարարը։

Իսկ երեկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեկնել էր Նոր Կալեդոնիա՝ անկախության կողմնակիցների բողոքի ակցիաների ֆոնին և ասել, որ իր այցի նպատակն է աջակցել ժողովրդին և վերականգնել նրանց հանգստությունը։

Նյութը թարգմանեց և պատրաստեց՝ Անահիտ Խաչատրյանը