Ալիևն իր ու Իրանի նախագահի հանդիպումը սահմանին պատմական է անվանել

Լուրեր

08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Բաքվում Իրանի դեսպանատուն և ցավակցություն հայտնել Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիի, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների մահվան կապակցությամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Ալիևին ողջունել է Բաքվում Իրանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ջեֆեր Աղային։

Ալիևը նշել է, որ Ռաիսիի և մյուսների մահը ցնցել է բոլորին, և այդ կորուստը ոչ միայն ազդել է Իրանի ժողովրդի ու պետության, այլև ամբողջ մահմեդական աշխարհի վրա։

«Նրա հետ իմ վերջին հանդիպումը պատմական էր։ Պետական ​​սահմանին խոշոր ենթակառուցվածքային ծրագրի բացմանը մեր համատեղ մասնակցությունը ցույց տվեց, թե որքան ամուր են Իրան-Ադրբեջան հարաբերությունները, և դա շատ հստակ ուղերձ էր թե՛ մեր ժողովուրդներին, թե՛ ամբողջ աշխարհին, որ մենք ընկերներ ենք, եղբայրներ և շարունակելու ենք միասին լինել։ Բացման արարողությունից հետո և՛ հանգուցյալ նախագահ Ռաիսիի, և՛ իմ պաշտոնական հայտարարությունները շատ լուրջ քաղաքական նշանակություն ունեին։ Երկու նախագահներն էլ բացահայտ հայտարարեցին, որ տարածաշրջանում գտնվող երկրները պետք է ակտիվորեն մասնակցեն այս տարածաշրջանի հետագա զարգացմանը»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Նա հավելել է, որ ուղղաթիռի վթարից առաջ երկու ժամից ավելի եղել է Էբրահիմ Ռաիսիի հետ։

«Մեկ ժամից ավելի տևած երկկողմ հանդիպման ընթացքում քննարկվել են բազմաթիվ կարևոր հարցեր։ Եվս մեկ անգամ հաստատվեցին Իրան-Ադրբեջան հարաբերությունների զարգացման ապագա ուղղությունները, ևս մեկ անգամ դրսևորվեց երկու կողմերի քաղաքական ամուր կամքը։ Համոզված եմ, որ այդ հանդիպմանը մասնակցած մարդիկ դա կփոխանցեն Իրանի նոր ղեկավարությանը։ Վստահ եմ, որ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն»,- ասել է Ալիևը։

Հիշեցնենք, որ մայիսի 19-ին  Ալիևն ու Ռաիսին հանդիպել էին Իրան-Ադրբեջան սահմանին՝ մասնակցելու Արաքս գետի վրա կառուցված ամբարտակների ու հիդրահանգույցների բացման արարողությանը։ Միջոցառումից ժամեր անց Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և պատվիրակության մյուս անդամները զոհվել են ուղղաթիռի կործանման հետևանքով։

Էմմա Չոբանյան