ԵՄ-ն պատրաստ է Ուկրաինայի հետ անդամակցության բանակցությունները սկսել հունիսին․ Politico

Լուրեր

08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
Բոլորը

ԵՄ ղեկավարությունը պնդում է կառույցին Ուկրաինայի անդամակցելու շուրջ պաշտոնական բանակցություններ սկսել արդեն հաջորդ ամիս։ Այս մասին հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով իր աղբյուրներին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ըստ հրապարակման՝ ուկրաինացի ու եվրոպացի դիվանագետները կուլիսներում ակտիվորեն աշխատում են Հունգարիայի կառավարությանը համոզելու ուղղությամբ՝ համաձայնություն տալ Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկին։ Անանունության պայմանով հինգ դիվանագետներ հայտարարել են, որ նպատակն է՝ պաշտոնական բանակցությունները սկսել արդեն հունիսի 25-ին։

Լրատվամիջոցը նշում է, որ բանակցությունների մեկնարկը կուժեղացնի Ուկրաինայի ոգին, որն ավելի քան երկու տարի պայքարում է ռուսական լայնամասշտաբ ներխուժման դեմ և երկար ժամանակ է՝ ձգտում է անդամակցել ԵՄ-ին։

ԵՄ առաջնորդները դեկտեմբերին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին ասել են, որ ցանկանում են, որ Ուկրաինան և Մոլդովան միանան ԵՄ-ին, սակայն պաշտոնական իրավական գործընթացը դադարեցվել է Հունգարիայի դիրքորոշման պատճառով: Ըստ դիվանագետների՝ և՛ Բրյուսելը, և՛ Կիևը Բուդապեշտի հետ ինտենսիվ երկկողմ կապի մեջ են՝ Ուկրաինայում հունգարական փոքրամասնությունների խնդիրները լուծելու համար։

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի և Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիարտոյի ապրիլյան բանակցություններից հետո «կողմերը նշել են երկխոսության դրական դինամիկան»։

Լրատվամիջոցին դիվանագետներից մեկն ասել է, որ Հունգարիան, հնարավոր է, կցանկանա ավարտել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները՝ նախքան հուլիսին ԵՄ Խորհրդում վեցամսյա նախագահությունը ստանձնելը: