Արմեն Գրիգորյանը Կատարի Ազգային անվտանգության խորհրդի ԳՔ տեղակալի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակը
Քաղաքականություն
21.05.2024 | 12:15Մայիսի 21-ին Դոհա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Կատարի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Համադ Քամիս ալ-Քուբայիսիի հետ․ տեղեկացնում են ԱԽ գրասենյակից։
Հանդիպմանը կողմերը քննարկել են Հայաստան-Կատար հարաբերությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաև տնտեսության, անվտանգության և տարածաշրջանային հարցերում հնարավոր համագործակցության ուղիները:
Զրուցակիցները նաև անդրադարձել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին: