ԱՄՆ-ը մտահոգություններ է ունեցել, որ Իրանի նախագահի մահվան պատճառով կարող է երրորդ համաշխարհային պատերազմ սկսվել

Լուրեր

08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
Բոլորը

ԱՄՆ նախագահի վարչակազմը «մտահոգությամբ հետևում էր» Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի շուրջ զարգացումներին, Politico-ին հայտնել են ԱՄՆ երեք բարձրաստիճան պաշտոնյաներ:

Նրանց խոսքով՝ Վաշինգտոնը մտավախություն ուներ, որ Թեհրանն ինքնաթիռի կործանման մեջ մեղադրելու է ԱՄՆ-ին կամ Իսրայելին, այդ պատճառով էլ Սպիտակ տան պաշտոնյաներին այլևս խելահեղ չէր թվում՝ «միթե՞ այսպես է սկսվում երրորդ համաշխարհային պատերազմը» հարցը:

Միաժամանակ, առաջին հետախուզական տվյալները բացառել էին, որ այլ բան, բացի վատ եղանակից, կարող էր հանգեցնել ուղղաթիռի կործանմանը: ԱՄՆ Սենատի դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Չակ Շումերն ընդգծել է, որ, ըստ հետախուզության արդյունքների, «կեղտոտ խաղի» ապացույցներ չկան։

«Իրանի հյուսիս-արևմուտքում շատ վատ, մառախլապատ եղանակ էր, որտեղ ուղղաթիռը կործանվեց: Այնպես որ՝ դա նման է դժբախտ պատահարի, բայց գործը դեռ հետաքննության փուլում է»,- ընդգծել է Շումերը:

Բելառուսում Իրանի դեսպան Ալիռեզա Սամեին ուղղաթիռի կործանման հավանական պատճառ է անվանել վատ եղանակը։ Նա, սակայն, վերապահում է արել՝ նշելով, որ միջադեպի ստույգ պատճառները կորոշի հատուկ հանձնաժողովը, որը կուսումնասիրի թռիչքի եղանակային ու տեխնիկական պայմանները։

Այս ֆոնին ԱՄՆ նախագահի վարչակազմը շարունակում է մտավախություն ունենալ, որ Թեհրանը «հիպոթետիկ մեղադրանքներ» կհնչեցնի, որոնք կհանգեցնեն Իսրայելի հետ հարաբերությունների սրման։ Սպիտակ տունը հրապարակավ հայտարարել է, որ ոչ մի պետություն կապ չունի ողբերգության հետ։ Պետքարտուղարությունն ընդգծել է, որ Իրանի կառավարությունն է կրում «վատ եղանակային պայմաններում 45-ամյա ուղղաթիռի թռիչքի պատասխանատվությունը»։