Բաքվի դատարան Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքը երկարաձգելու միջնորդություն է ներկայացվել

Լուրեր

07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
Բոլորը

Բաքվի Սաբայիլի դատարան միջնորդություն է ներկայացվել Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը երկարաձգելու մասին։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դատարանը դիտարկում է Պետական ​​անվտանգության ծառայության գլխավոր քննչական վարչության միջնորդությունը։

Հիշեցնենք՝ Բաքուն 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Հակարիի կամրջից առևանգել է Ռուբեն Վարդանյանին, ապօրինի ձերբակալել և շինծու մեղադրանքներ առաջադրել։ Այդ ժամանակ ադրբեջանական դատարանը նրան 4 ամսով կալանավորելու որոշում էր կայացրել։

Ավելի վաղ Բաքվի դատարանը երկարացրել էր Ադրբեջանի կողմից առևանգված և ապօրինիաբար բանտում պահվող Արցախի նախկին ու ներկա ռազմաքաղաքական ղեկավարների կալանքի ժամկետը։ Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի և ՊԲ նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանի ապօրինի կալանքի ժամկետը երկարացվել է ևս 5 ամսով։

Էմմա Չոբանյան