«Բարեփոխված» ոստիկանությունը․ բռնություն լրագրողների և ակցիայի մասնակիցների նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.09.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
Բոլորը

Այսօր վաղ առավոտից ոստիկանությունը բերման է ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող 100-ից ավելի քաղաքացիների, այդ թվում՝ փաստաբանի, որն ակցիայի մասնակից չի եղել, նաև մայթեզրերին կանգնած քաղաքացիների։

Ոստիկանները խոչընդոտել են նաև լրագրողների մասնագիտական գործունեությունը։ Նախ բերման են ենթարկել լրագրողի, որը թեև այդ պահին բեյջ չի կրել, սակայն հայտնել է, որ լրագրող է, հարվածել ու գետնին գցել Abcmedia.am-ի օպերատորին, քաշքշել և հրել են 24news.am լրատվական կայքի լրագրող Մերի Մանուկյանին, ինչի հետևանքով վերջինս կորցրել է գիտակցությունը։ Լրագրողն ակցիայի վայրից շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Հերացի թիվ մեկ համալսարանական հիվանդանոց, ապա դուրս գրվել։

ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը, անդրադառնալով ոստիկանների գործողություններին, նշում է, որ ակցիայի մասնակիցները բերման են ենթարկվել ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար, այսինքն՝ խաղաղ ակցիայի շրջանակում ճանապարհը փակած քաղաքացիները չեն հետևել ոստիկանների պահանջին, և այն չեն բացել։ ՆԳՆ խոսնակի փոխանցմամբ՝ երկու դեպքով նշանակվել է ծառայողական քննություն․ մեկը վերաբերում է 24news.am-ի լրագրողի հետ կապված միջադեպին, մյուսը՝ Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Հայկազ Ջոմարդյանի և լրագրող Հասմիկ Առաքելյանի միջև լեզվակռվին։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի կարծիքով՝ այս ամենն անպատժելիության հետևանք է, իսկ ծառայողական քննությունները որևէ արդյունք տալ չեն կարող։

Եթե փողոցը փակած քաղաքացիների դեպքում ոստիկանի օրինական պահանջը վերաբերում է երթևեկելի հատվածը բացելուն, ապա ո՞րն է մայթեզրերին կանգնած քաղացիներին բերման ենթարկելու հիմքը․ ՆԳՆ-ից կրկին մատնանշում են ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի գնահատմամբ՝ ոստիկանությունը չի բարեփոխվել, իսկ այս դրսևորումները քաղաքական որոշման հետևանք են։

Տեսանյութերից մեկում էլ ակցիայի մասնակիցներից մեկը, որին 2022 թվականի սեպտեմբերին Եռաբլուրից կարմիրբերետավորները բռնի ուժով բերման էին ենթարկել, պարեկային ծառայողի գլխարկն է գետնին գցում։ Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի խոսքով՝ այդ դեպքում ոչ թե պետք է բոլորին բերման ենթարկել, այլ տվյալ քաղաքացուն հեռացնել տարածքից։

Ռուբեն Մելիքյանի դիտարկմամբ էլ՝ ակցիայի մասնակիցների նյարդերը երբեմն տեղի են տալիս՝ տեսնելով ոստիկանների գործողությունները։

Մայիսի 9-ից ի վեր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակցիաների ընթացքում այսօր բերման ենթարկվածների ամենամեծ թիվն է գրանցվել․ բերման է ենթարկվել ակցիաների 171 մանակից, ավելի ուշ նրանք ազատ են արձակվել։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան