Ղազախստանի էկոնոմիկայի նախկին նախարարը 24 տարվա ազատազրկման է դատապարտվել կնոջ սպանության համար

Լուրեր

21.07.2026 | 23:30
Էլեկտրամատակարարման ընդհատումներ՝ Երևանում ու մարզերում
21.07.2026 | 23:20
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անրի Վեռնոյի փողոցում
21.07.2026 | 23:02
ԱՄՆ դաշնային դատարանը կասեցրել է Paramount-ի և Warner Bros.-ի միաձուլման գործընթացը
21.07.2026 | 22:55
Գագիկ Ծառուկյանն առերեսվել է տուժող ճանաչված Իրանի քաղաքացու հետ. փաստաբան
21.07.2026 | 22:52
Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում
21.07.2026 | 22:49
Երևանում ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով երկու տղամարդ է ձերբակալվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 22:43
Քաղաքապետարանը ստուգել է «Երևան Սիթի»-ի 39 մասնաճյուղ․ արձանագրվել է 50 խախտում
21.07.2026 | 22:36
Գագիկ Ծառուկյանին Քննչական կոմիտեից կալանավայր տեղափոխեցին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 22:33
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին
21.07.2026 | 22:27
Բեռլինում Մերցի հետ հանդիպման ժամանած Ալիևին ադրբեջանցիները դիմավորել են «բռնապետ» վանկարկումներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 22:18
Արփինե Սարգսյանը ներկայացրել է Հայաստանում նոր կենսաչափական համակարգի ներդրման արդյունքները
21.07.2026 | 22:09
Վրաստանում տղամարդ է կալանավորվել՝ ռուսախոս զբոսաշրջիկի վրա հարձակվելու համար․ ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
21.07.2026 | 21:55
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» հաղթեց «Շեմրոք Ռովերսին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 21:45
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
21.07.2026 | 21:38
Գարիկ Սարգսյանը լքում է Վեդիի համայնքապետի պաշտոնն ու վերցնում պատգամավորական մանդատը
Բոլորը

Ղազախստանում դատարանը 24 տարվա ազատազրկման է դատապարտել էկոնոմիկայի նախկին նախարար Կուանդիկ Բիշիմբաևին կնոջ սպանության համար, գրում է Meduza-ն։

Բիշիմբաևը մեղավոր է ճանաչվել ծայրահեղ դաժանությամբ և խոշտանգումներով սպանության հոդվածներով։ Գործը քննվել է երդվյալ ատենակալների կողմից։ Բիշիմբաևի եղբայրը՝ Բակիժան Բայժանովը, չորս տարվա ազատազրկման է դատապարտվել՝ հանցագործության մասին իմանալու և չհայտնելու մեղադրանքով։

Բիշիմբաևի գործը Ղազախստանում ակտիվացրել է ընտանեկան բռնության ենթարկված մարդկանց օրենսդրական պաշտպանություն ապահովելու անհրաժեշտության մասին հանրային քննարկումները: Խորհրդարանն ընդունել է օրենք, որը խստացնում է պատիժները ծանր մարմնական վնասվածքների համար, ինչպես նաև նախատեսում է աջակցության կենտրոնների ստեղծում՝ ընտանեկան բռնության զոհերին օգնություն ցուցաբերելու համար:

Բիշիմբաևը 2016թ-ին է մի քանի ամսով ղեկավարել էկոնոմիկայի նախարարությունը։ 2018 թ-ին նա 10 տարվա ազատազրկման էր դատապարտվել կոռուպցիոն մեղադրանքով, սակայն մեկուկես տարի անց պայմանական վաղաժամկետ ազատ էր արձակվել։