Իսպանիայում առնետի հեպատիտի վիրուսի տասնյակ դեպքեր են հայտնաբերվել

Լուրեր

07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսպանացի հետազոտողները հայտնաբերել են նոր և առեղծվածային հիվանդության՝ առնետների հեպատիտ E վիրուսի (Rocahepevirus ratti) տասնյակ դեպքեր: Այս մասին հայտնում է El Pais թերթը։

Այս վիրուսն առաջին անգամ հայտնաբերվել է Գերմանիայում 2010 թվականին։ Ենթադրվում էր, որ մարդը չի կարող վարակվել դրանով, սակայն 2018 թվականին Հոնկոնգում հայտնաբերվել է մարդու վարակման առաջին դեպքը։

«Մենք հայտնաբերեցինք 40 դեպք՝ վերլուծելով 10 հիվանդանոցներից սուր անհասկանալի հեպատիտով 250 հիվանդների նմուշները, ինչը մատնանշում է այս խմբում 14 տոկոսի տարածվածությունը: Դրանք թույլ իմունիտետով հիվանդներ են»,- ասել է Կորդոբայի Մայմոնիդսի կենսաբժշկական հետազոտությունների ինստիտուտի հեպատոլոգ Ռիվերո Խուարեսը:

Նրա խոսքով՝ քաղաքային առնետների մոտ 30 տոկոսը վիրուսի կրողներ են։ Հստակ հայտնի չէ, թե ինչպես է վիրուսը փոխանցվում մարդկանց, սակայն կա երկու վարկած։ Առաջին վարկածի համաձայն՝ կենդանիները վիրուսը տարածում են կղանքի, ամենայն հավանականությամբ, նաև մեզի միջոցով՝ աղտոտելով սնունդը, ջուրը, մակերևույթները, որոնց հետ շփվում են մարդիկ: Երկրորդ վարկածի համաձայն՝ կա մեկ այլ կենդանատեսակ, որը գործում է որպես ասիմպտոմատիկ միջանկյալ վիրուսակիր։

Մասնագետները նշում են, որ հիմքեր չկան ենթադրելու, որ այլ երկրներում վիրուսի առկայությունն ու առնետների մոտ հեպատիտի դեպքերն ավելի քիչ են տարածված։