Կիրանցի հատվածում ականի պայթյունից վիրավորված զինծառայող կա
Հասարակություն
06.05.2024 | 11:10Կիրանցի հատվածում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել։ Այս մասին Factor.am-ին հայտնեց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը:
«Ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա, նախնական տվյալներով կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց Թորոսյանը:
Սա վերջին օրերին Տավուշում ականազերծման աշխատանքների ընթացքում արձանագրված երկրորդ դեպքն է: