««Սասնա ծռերը» չեն կարող արդարացվել ապստամբելու իրավունքի հիման վրա»․ Արա Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
Մարդու իրավունքների հարցով փորձագետ, փաստաբան Արա Ղազարյանը Factor.am-ի հետ զրույցում հնարավոր չի համարում, որ քաղաքական նոր իրողությունների և անցումային արդարադատության կիրառման պայմաններում «Սասնա ծռեր» խմբավորման կալանքից ազատված անդամները չդատապարտվեն։
 
«Այն, ինչ նրանք հայցում են՝ ապստամբելու իրավունք, մեր օրենքներով սահմանված չէ, և չկա որևէ միջազգային նորմ, կառուցակարգ, որով քաղաքակիրթ ազգերը ճանաչած լինեն այդ իրավունքը որպես մարդու հիմնական իրավունք, կամ, ինչպես իրենք են ներկայացնում՝ բնական իրավունք»,-ասաց փորձագետը՝ հավելելով, թե այսպես, թե այնպես ապստամբելը կապ ունի բռնության հետ, իսկ քաղաքակիրթ ազգերը չեն կարող բռնությունը լեգիտիմացնել։
 
«Դրա համար կա քաղաքակիրթ պայքարի ձևը, ոչ թե զենքը ձեռքին ոստիկանության գունդ գրավել և հայցել, որ դրանով իրացնում են իրենց բնական իրավունքը։ Ուղղակի նման իրավունք չկա»,-պնդեց փաստաբանը՝ հավելելով, որ գաղափարը չի արդարացնում միջոցները։
 
«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը երեկ հայտարարեց, թե եթե «Սասնա ծռերը» դատապարտվեն, կնշանակի՝ Սերժ Սարգսյանը չի հեռացել։ «Կարծես թե իրենք ակնարկում են, որ կլինեն քաղաքական բանտարկյալներ, սակայն ես չեմ ուզում քաղաքական վերլուծություն անել։ Կարող եմ մեկնաբանել այն պաշտպանությունը, որը որդեգրել են արդեն 2 տարի՝ ասելով, որ իրենք գտնվում են զինված հակամարտության դաշտում, այսինքն՝ Խորենացի փողոցում տեղի է ունեցել զինված հակամարտություն և հենց այդ կոնտեքստում էլ իրենք պետք է պաշտպանված լինեն դատապարտումից»,-ասաց փաստաբանը՝ հավելելով․ «Դա անընդունելի է, որովհետև իրենք այդպիսով փորձում են լեգիտիմացնել այն իրավախախտումները, որոնք իրենք ենթադրաբար թույլ են տվել»։
 
Միևնույն ժամանակ Ղազարյանը նշեց, որ «Սասնա ծռերը» ներկա պահին անմեղ են, քանի որ գործում է անմեղության կանխավարկած, նրանք կարող են զբաղվել քաղաքականությամբ, բայց առաջադրված է մեղադրանք և հայտնի չէ, թե ինչ վճիռ կլինի։ Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած անցումային արդարադատության կիրառմանը, Ղազարյանն ասաց, թե անցումային արդարադատությունը իհարկե մարտահրավեր է գործող կարգի դեմ, սակայն առանց դրա կիրառման անհնար է վերականգնել որոշ խախտված իրավունքներ, որոնցով գործերը արդեն սպառել են բոլոր ատյանները, սակայն տուժածների իրավունքը այդպես էլ չի վերականգնվել։
 
«Ես ունեմ բազմաթիվ գործեր, որոնցով արդեն իրավաբանությունը սպառել է իրեն և այլևս հնարավոր չէ որևէ կերպ վերականգնել այդ մարդկանց իրավունքները։ Կենտրոնական գաղափարը անցումային արդարադատության, պետք է լինի հաշտեցնելը, ոչ թե պատժելը»,-նշեց փաստաբանը՝ հնարավոր համարելով վստահության հանժնաժողովների ստեղծումը և բացառելով օրենքի հետադարձ կիրառության հնարավորությունը։
 
Մանրամասները դիտեք Արա Ղազարյանի հետ Factor.am-ի հարցազրուցում։
 
Մարինե Խառատյան