«Ձեզ չունեմ գումար տալու»․ ծննդատունը բուժանձնակազմին 1 տարվա աշխատավարձ է պարտք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.08.2026 | 21:08
Շոգ եղանակին՝ առավել զգոնություն. ՍԱՏՄ-ի կոչը հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին և միջոցառումների կազմակերպիչներին
02.08.2026 | 19:28
Ձևավորվել է իններորդ գումարման ԱԺ հաշվիչ հանձնախումբը․ ո՞վ կնախագահի այն
02.08.2026 | 18:58
Վթարային ջրանջատում Երևանում
02.08.2026 | 18:23
«Մենք իրար ճանաչում ենք»․ Մարիա Կարապետյանը հիշեց՝ «Ուժեղ Հայաստանի» որ անդամի հետ է մասնակցել Վրաստանում կազմակերպված հայ-ադրբեջանական երկխոսությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 18:09
ՔՊ-ական նորեկ պատգամավորը հրաժարվեց հարցերի պատասխանել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:58
Իրավիճակը լարվեց Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:51
ԲՀԿ-ն այստեղ պիտի լիներ, դուք «կերել» եք իրենց ձայները. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:35
Ո՞նց ենք 550 հազար քաղաքացու ասում՝ կաշառքով են քվեարկել, դրանից բխում է՝ ոչինչ լեգիտիմ չի. Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:22
Ընտրակաշառք բաժանողն էլ, ընտրություն կեղծողն էլ, շանտղություն է. Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:11
Սևանա լճի հանրային լողափերից մեկում կորած երեխան հայտնաբերվել է
02.08.2026 | 17:00
Թույլ տվեք անցնեմ առանց պատասխանելու. Աղվան Վարդանյանը` խոստումը դրժելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:56
Ձայների փոշիացման համակարգը, որով իշխանություն եք ձևավորել, Հանրապետականի ընդունած օրենսգրքով է․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:37
Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Նիկոլ Փաշինյանին
02.08.2026 | 16:34
Փրկարարները Սևանա լճից քաղաքացու դի են դուրս բերել
02.08.2026 | 16:28
Կոնջորյանը կնոջ 10 հազար դոլարի աշխատավարձ ստանալու մասին հարցերին չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Աշխատավորների համերաշխության միջազգային օրը Երևանի Քանաքեռ-Զեյթուն ծննդատանը ո՛չ մթնոլորտն է համերաշխ, ո՛չ էլ աշխատողների իրավունքներն են պաշտպանված։ Հաստատությունը շուրջ 80 աշխատողներին արդեն 12 ամսվա աշխատավարձ է պարտք։ Ծննդատան բուժանձնակազմն ամիսներ շարունակ բարձրաձայնում է իր իրավունքների խախտման մասին, սակայն  մինչ օրս չգիտեն, թե խնդիրը երբ կլուծվի։

Ծննդատան աշխատակիցները պատմում են՝ ղեկավարությունն անընդհատ հորդորել է համբերել, խոստումներ տալով լռեցրել է աշխատակիցներին։ Խոստացել են ներդրումներ անել, աշխատավարձերի պարտքը մարել, բայց արդեն վստահ են՝ ծննդատան ղեկավարությունն աշխատողների գումարներով մարել է հաստատության այլ պարտքերն ու վճարել կոմունալ ծախսերը։

Նորածնային բաժանմունքի բուժքույր Սվետլանա Նաղդալյանն իր չստացած աշխատավարձով պետք է կարողանար դեղեր գնել հաշմանդամություն ունեցող երեխայի համար։ Ասում է՝ այլ հիվանդանոցներում չի հերթապահում, 30 տարուց ավելի միայն այս ծննդատանն է աշխատում։

Ծննդատունը 2020 թվականին, Երևանի ավագանու որոշմամբ, հավատարմագրային կառավարման է տրվել «Դե Վի Սան» ՍՊԸ-ին, որը պարտավորվել էր 5 տարվա ընթացքում 200 մլն դրամի ներդրում կատարել բուժհաստատությունում։ Բուժաշխատողներն ասում են՝ ղեկավարությունն անընդհատ խոսում է այն մասին, թե 100 մլն դրամի ներդրում արդեն իսկ կատարվել է, այնինչ կառավարումը ստանձնելուց հետո անգամ գինեկոլոգիայի վիրահատարանի վերանորոգումն է կիսատ մնացել, ներդրումներ էլ չեն իրականացվել։

Factor TV-ի նկարահանման պահին ծննդատան ղեկավար կազմից ոչ ոք տեղում չէր։ Կուտակված խնդիրները հաշվի առնելով՝ Երևանի քաղաքապետարանը 2022-ին դատարան էր դիմել՝ «Դե Վի Սան» ընկերության հետ կնքված պայմանագիրը միակողմանի խզելու համար։ Քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը հայտնեց, որ ապրիլի 29-ին պայմանագիրն արդեն միակողմանիորեն խզվել է, և մայիսի 2-ից տասնօրյա ժամկետում կսկսվեն ծննդատան հանձման և ընդունման աշխատանքները, և միայն դրանից հետո կարող են ասել, թե աշխատանքը հաստատությունում ինչպես կշարունակվի։

Ըստ իրավաբանական անձանց ռեգիստրի իրական շահառուների հայտարարագրի՝ «Դե Վի Սան» ընկերությունում 2020 թվականից հավասար բաժնեմասեր ունեն Անահիտ Նասիբյանը և Անահիտ Շահատունին։ Տնօրենը 2022 թվականից Քրիստինա Խուդավերդյանն է, որը, ըստ բուժաշխատողների, ծննդատան ֆինանսական գծով պատասխանատուն է, որին երբեք ծննդատանը չեն տեսել։ Ուշագրավ է, որ 200 մլն ներդրում անել խոստացող ընկերության կանոնադրական կապիտալը, ըստ ընտրողների իրավաբանական ռեգիստրի առկա տվյալների, 100 հազար դրամ է։

Մեզ չհաջողվեց կապ հաստատել ծննդատան ղեկավարությունից որևէ մեկի և «Դե Վի Սան» ընկերության տնօրեն Քրիստինա Խուդավեդյանի հետ։ Դեռ երկու ամիս առաջ ծննդատան տնօրեն Մկրտիչ Մկրտչյանը Factor TV-ին ասում էր, որ բուժհաստատությունում կառավարչի կողմից մշակված ծրագրեր իրականացնելուն խոչընդոտողը քաղաքապետարանն է, և որ ծննդատունը պարտքեր է ունեցել դեռևս քաղաքապետարանի ենթակայության տակ եղած ժամանակներից։

Ծննդատան աշխատակիցները նշում են՝ այս ընթացքում իրենց աշխատանքային իրավունքները վերականգնելու խնդրով դիմել են կառավարությանը, ՄԻՊ-ին, պետական այլ գերատեսչությունների, սակայն ոչ մի կառույց հստակ պատասխան չի տալիս։ Իսկ մինչ այդ, ամբողջ բուժանձնակազմը շարունակում է մնալ անորոշության ու սպասման մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան