Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե «Հայաստանի հետ թշնամանքին վերջ տալու հիանալի հնարավորություն կա»

Լուրեր

11.08.2026 | 18:50
Մտածո՞ւմ եք, որ եթե պարոն Ալեքսանյանին մոտ նստեք, կարող է միգրացիա լինել ՔՊ, հույս չունենաք. Նազելի Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:43
Ոստիկանները բացահայտել են կայարանում կատարված ավազակությունը․ մեկ անձ ձերբակալվել է
11.08.2026 | 18:38
Ավետ Կոնջորյանին ուղեկցած ոստիկանության ծառայողն ազատվել է աշխատանքից
11.08.2026 | 18:30
Սպասվում է անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
11.08.2026 | 18:24
Ո՛չ տուշոնկա կար, ո՛չ կաթ կար վերջնական վճռի մեջ,ձեր սիրելի Մացոյի օրինական վճիռը կարդացեք․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:18
Արաիկ Եսայանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից
11.08.2026 | 18:12
Տպավորիչ գոլ՝ սեփական կիսադաշտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:02
ՔՊ-ականը՝ ադրբեջանական գազ գնելու հնարավորության մասին // Ասադը ցմահ ազատազրկման դատապարտվեց․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 17:58
Կասեցվել է «Արեգակ» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը. ՍԱՏՄ
11.08.2026 | 17:55
Հայաստանի և Լիտվայի վարչապետները շնորհավորել են միմյանց
11.08.2026 | 17:49
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 17:40
Ջուլհակյանի թեկնածությունը վտանգավոր է և սպառնալիք ՀՀ անվտանգության համար․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 17:28
Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Երևան և Գյումրի քաղաքներում
11.08.2026 | 17:15
Իսլամ Մախաչևը շնաձուկ է որսացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 16:59
Ատրճանակներ, դանակներ, կռփազենք և թմրանյութ․ ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայությունն է իրականացրել
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը բրազիլական Correio Braziliense թերթին տված հարցազրույցում անդրադարձել է նաև Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին։

«Կարծում եմ, որ հետագա քայլերը պարզ են, քանի որ մենք հիմա բանակցում ենք խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ, որը մշակվել է Ադրբեջանի կողմից և ներկայացվել Հայաստանին մեկուկես տարի առաջ։ Այս տեքստի վրա արդեն իսկ կատարվել է կարևոր աշխատանք, բայց դեռևս ունենք չլուծված հարցեր»,-ասել է Ամիրբեկովը՝ նշելով, թե «առաջիկա ամիսներին կանեն հնարավորը, որ ավարտեն այդ գործը»։

«Կարծում ենք՝ այս համաձայնագիրը կարևոր համատեքստ կստեղծի առաջիկա տարիներին և տասնամյակներում երկու երկրների խաղաղ գոյակցության համար։ Հիանալի հնարավորություն կա մեկընդմիշտ վերջ դնելու այս թշնամությանը»,-ասել է Ալիևի ներկայացուցիչը։