Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է. Ժուռնալիստների միություն

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Newday լրատվական կայքը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են դիմակավորված ուժայինները Կիրանց-Իջևան ճանապարհին գետնին տապալելով փորձում բերման ենթարկել մի երիտասարդի:

Լրատվական կայքը հայտնել է, որ բռնության ենթարկված անձը կայքի օպերատորն է:
Հայաաստանի ժուռնալիստների միությունը դատապարտել է NewDay-ի օպերատորի նկատմամբ կատարված բռնությունը:
Ժուռնալիսների միության տարածած հայտարարությունում ասվում է, որ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է:
Տարածված հայտարարութունը ներկայացնում ենք ստորև.
« Իշխանությունների կողմից նախաձեռնված սահմանագծման և սահմանազատման կեղծ գործընթացի, միակողմանի զիջումների դեմ Տավուշի մարզում քաղաքացիների կողմից օրեր շարունակ ընթացող բողոքի ակցիան լուսաբանող լրագրող, NewDay.am կայքի խմբագիր, լրագրող Անի Գևորգյանի և նրա հետ իր մասնագիտական աշխատանքը կատարող օպերատոր Ջանիբեկ Խաչատրյանի նկատմամբ ոստիկանության ծառայողները բիրտ ուժ են կիրառել։

Մասնավորապես, Կիրանցից Իջևան ուղևորվելիս, դիմակավորված ուժայինները կանգնեցրել են նրանց տեղափոխող ավտոմեքենան և լրագրողների անձը ստուգելու անվան տակ, բառի բուն իմաստով՝ ասֆալտին են պառկեցրել օպերատոր Ջ. Խաչատրյանին՝ արհամարհելով Ա. Գևորգյանի բազմաթիվ զգուշացումները՝ իրենց՝ մամուլի ներկայացուցիչ լինելու մասին։

«Տավուշի բնակիչներից մեկի՝ Միհրան Մախսուդյանի տղայի մեքենայում էինք, որին խնդրել էինք մեզ Իջևան տանել: Ճանապարհային ոստիկանությունը մեքենան կանգնեցրեց, որից հետո Ոստիկանության 6-րդ վարչության տղաները՝ դիմակավորված, Մախսուդյանի տղային ու մեր լրատվամիջոցի օպերատորին՝ թևերը ոլորելով, պառկացրեցին ասֆալտին, փորձեցին տանել, իմ բարձրացրած աղմուկից հետո միայն Ջանիբեկ Խաչատրյանին թողեցին»,- մեզ հետ զրույցում պատմեց Անի Գևորգյանը։
Ներկայացված տեսանյութում տեսանելի է՝ ինչպես են բռնություն գործադրելով՝ գետնին գցում օպերատորին:

Ակնհայտ է, որ իշխանությունները հերթական անգամ ուժային կառույցներն օգտագործելով՝ որպես հանրությանը, պայքարի դուրս եկած քաղաքացիներին ահաբեկելու բութ գործիք, հիմա էլ թիրախավորում են լրագրողներին՝ փորձելով այդպիսով սահմանափակել Տավուշում բողոքի գործողությունների լուսաբանման գործընթացը։ Անկախ այն հանգամանքից, որ այդ փորձերը չեն կարող հաջողության հասնել, տեղի ունեցածը խոսքի ազատության և լրագրողների աշխատանքի ոտնահարման կոպտագույն դրսևորում է, որը չէր կարող կատարվել առանց քաղաքական իշխանության հանձնարարության և/կամ համաձայնության։

Հայաստանի Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է սահմանամերձ բնակավայրերի բողոքի արդարացի գործողությունները լուսաբանող լրագրողների նկատմամբ իշխանությունների կողմից կիրառվող անթույլատրելի, լրագրողի գործունեությունը խոչընդոտող բռնության այս դեպքը: Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է, և այդպիսի արարք կատարած ցանկացած անձ պետք է պատասխանատվության ենթարկվի:
Մարդու իրավունքների պաշտպանից, պատկան բոլոր կառույցներից պահանջում ենք քննության առարկա դարձնել կատարվածը, իսկ Հայաստանում ժողովրդավարության իրավիճակով, մարդու իրավունքների ու խոսքի ազատության հարցերով զբաղվող տեղական ու միջազգային կազմակերպություններին կոչ ենք անում հերթական անգամ աչք չփակել մամուլի, ազատ խոսքի, լրագրողի մասնագիտական աշխատանքի դեմ ուղղված խայտառակ այս գործողության վրա»։