Պահանջում ենք պատգամավոր Խաչատուր Սուքիասյանից ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ» օրաթերթից․ լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

Լուրեր

07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
Բոլորը

Լրագրողական մի շարք կազմակերպություններ հայտարարություն են տարածել ԱԺ-ում պատգամավորի և լրագրողի միջև միջադեպի առթիվ։

Հայտարարությունը՝ ստորև․

«Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և aravot.am կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի վերաբերյալ մեկնաբանություններ ստանալու ակնկալիքով զրուցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ, ինչը վերջինիս համար լրագրողին ու լրատվամիջոցին մեղադրանքներ ներկայացնելու և անհարգալից վերաբերմունք դրսևորելու առիթ է դարձել։

Մասնավորապես, բանավիճելիս լրագրողը, ի թիվս այլնի, ասել է, թե քաղաքացիների շրջանում համոզմունք կա, որ «Խաչատուր Սուքիասյանը թալանել է, հարկեր չի վճարել…»։ Պատգամավորը հակադարձել է վիրավորանքով․ «Թալանչին դուք եք, ձեր ծնողներն են, ձեր բարեկամներն են, ձեր ղեկավարն ա․․․»։ Այնուհետև Խաչատուր Սուքիասյանը կոպտորեն հորդորել է լրագրողին գնալ և իր լրատվամիջոցի ղեկավարին հարցնել. «Պարոն ղեկավար, որ քեզ ԿԳԲ-ից փող էին տալիս տարիներ շարունակ, ինչի՞ համար էին տալիս․ որ սուտ գրեիք, մարդկանց վրա կեղծիքներ անեիք, որ խառնեիք էս երկիրը․․․»։ Այնուհետև պատգամավորը բացահայտել է, որ 1994 թվականին իրեն խնդրել են ֆինանսավորել «Առավոտ» թերթը, հետո ասել են, որ դադարեցնի, քանի որ ֆինանսավորելու է ԱԱԾ-ն՝ Կառլոս Պետրոսյանի գլխավորությամբ։

Անշուշտ, այս զրույցը, որը հանրային հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաներ է շոշափում, կարող էր շատ ավելի բարեկիրթ հունով ընթանալ։ Ակնհայտորեն դրան չէին ձգտում ո՛չ լրագրողը, ո՛չ պատգամավորը։ Բայց եթե լրագրողական գործունեությունը ենթադրում է սուր և նույնիսկ սադրող հարցեր ուղղել զրուցակցին` դրդելով նրան «անկեղծանալու», ապա պաշտոնյային, առավել ևս իշխող քաղաքական ուժը ներկայացնող պատգամավորին, դա իրավունք չի տալիս անվայել պահվածք և ագրեսիվություն դրսևորելու, վիրավորելու լրագրողին, նրա հարազատներին և գործընկերներին։

Այս միջադեպը պաշտոնյա-լրագրող, տվյալ դեպքում՝ Ազգային ժողովի պատգամավոր-լրագրող հարաբերություններում առկա լուրջ խնդիրների ևս մի վկայություն է։ Համոզված ենք, որ ստեղծված իրավիճակը կարող է առողջացման միտում ունենալ միայն այդ խնդիրներին սկզբունքային հանրային գնահատականներ տալու միջոցով։

Հաշվի առնելով վերոգրյալը, մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, պահանջում ենք.

պատգամավոր Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ» օրաթերթից։ Ինչ վերաբերում է ԱԱԾ-ի կողմից այդ խմբագրության ֆինանսավորմանը, ապա պատգամավորը ազատ է պատկան մարմիններին ներկայացնել համապատասխան վկայություն, եթե տիրապետում է որևէ պետական կառույցի՝ իր լիազորություններով չնախատեսված գործողությունների վերաբերյալ տեղեկությունների,
Ազգային ժողովի ղեկավարությունից՝ քննարկումներ և արդյունավետ այլ միջոցներ ձեռնարկել պատգամավորների ու լրագրողների միջև առկա լարվածությունը թոթափելու, փոխադարձ հարգանքի մթնոլորտ ձևավորելու ուղղությամբ, իսկ ծագող խնդիրների լուծման համար դյուրին դարձնել խորհրդարանում էթիկայի հանձնաժողովի ձևավորումը և կանոնակարգված աշխատանքը»։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ