Բաքուն պատրաստվում է Դադիվանքից վերացնել հայկական հետքը

Լուրեր

07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Ադրբեջանի մշակութային ժառանգության պահպանության, զարգացման և վերականգնման պետական ​​ծառայության ղեկավար Սաբինա Հաջիևան ադրբեջանական լրատվամիջոցներին ասել է, թե անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվելու՝ Դադիվանքում, իբր, «հայերի կողմից իրականացված վանդալիզմի հետ կապված»։

«Ղարաբաղի բոլոր հուշարձանները մեր մշակութային և պատմական ժառանգության մասն են կազմում։ Այդ հուշարձանների պահպանությանն ուղղված և այլ անհրաժեշտ ընթացակարգեր կիրականացվեն»,- ասել է նա՝ նշելով, թե մոնիթորինգ  է իրականացվել հայկական մեկ այլ՝ Ամարասի վանական համալիրում։

Նշենք, որ Արցախում հայկական հոգևոր և մշակութային ժառանգության հուշարձանները ենթարկվում են Բաքվի կողմից վանդալիզմի, նաև տեղի է ունենում հայկական հետքը վերացնելու գործընթաց։

Ադրբեջանը պարբերաբար և հետևողականորեն կեղծում է պատմությունը՝ Դադիվանքը, ինչպես նաև Արցախի պատմամշակութային այլ հուշարձաններ ներկայացնելով որպես ալբանական (աղվանական)։ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Դադիվանքի հարակից տարածքներն անցել էին ադրբեջանական հսկողության տակ և եկեղեցու տարածքը հսկում էին ռուս խաղաղապահները, սակայն օրերս նրանք հսկողությունը հանձնել են Ադրբեջանի ոստիկանությանը։ Դրանից հետո արդեն հայտարարվեց, որ սկսվել է Արցախից ռուս խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթաց։

Էմմա Չոբանյան