ՀՀ-ի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցեր

Լուրեր

21.05.2024 | 12:42
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.05.2024 | 12:38
ՄԱԳԱՏԷ-ն աջակցում է Հայաստանի միջուկային ծրագրին․ Ռաֆայել Գրոսսի
21.05.2024 | 12:26
Amnesty International-ը կոչ է անում Ալիևին անհապաղ ազատ արձակել ընդդիմադիր Գուբադ Իբադօղլուին և դադարեցնել այլախոհների նկատմամբ հետապնդումները
21.05.2024 | 12:15
Արմեն Գրիգորյանը Կատարի Ազգային անվտանգության խորհրդի ԳՔ տեղակալի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակը
21.05.2024 | 12:11
Ադրբեջանի Մեջլիսի խոսնակը մանրամասներ է հայտնել Ժնևում Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից
21.05.2024 | 12:03
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.05.2024 | 12:00
Կիրանցում չափագրական աշխատանքներ են, Իրանում վերջին հրաժեշտն են տալիս նախագահին․ ԼՈՒՐԵՐ
21.05.2024 | 11:55
Պաշտոնատար անձինք այլևս չեն կարողանա բիզնեսը հավատարմագրային կառավարման հանձնել ֆիզիկական անձանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2024 | 11:50
Եթե օրենքի նախագիծն ընդունվի, ապա փաստաբանական ծառայությունների ինքնարժեքը շեշտակի կավելանա․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2024 | 11:38
Ժողովրդի անունով եկել եք, այսօր ժողովրդի կողմից եք արհամարհված․ Աղվան Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2024 | 11:35
Սրբազանը երեսով է տալիս իր աջը համբուրելը․ էս չե՞ք․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2024 | 11:29
Հանրային պաշտոններ զբաղեցնողները չեն կարողանա համայնքի ավագանու անդամ դառնալ․ նախագիծ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2024 | 11:23
Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը չհայտարարված այցով Կիևում է
21.05.2024 | 11:19
Ավագանին չի վճարվում, հիմա էլ արգելում ենք աշխատել․ բա ո՞նց են ապրելու․ Սիսակ Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2024 | 11:15
Թուրքիան ուշադրությամբ հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի խաղաղության բանակցություններին․ Էրդողան
Բոլորը

Ապրիլի 17-ին Ռիյադում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև քաղաքական երկխոսության զարգացման դրական դինամիկան՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո բարձր մակարդակի այցի կազմակերպումը փոխգործակցությունը խորացնելու ցանկության լավագույն վկայությունն է:

Հանդիպմանը երկուստեք ընդգծվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող կոնկրետ ոլորտներում փոխգործակցության զարգացումը խթանելու, երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու և համապատասախան իրավապայմանագրային բազա ձևավորելու պատրաստակամությունը:

ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են առևտրատնտեսական, զբոսաշրջության, կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում, ինչպես նաև մշակութային արժեքների պաշտպանության հարցերում համագործակցության զարգացման հեռանկարներին: Ընդգծվել է պարբերական ուղիղ չվերթների կարևորությունը, որոնք նպաստում են նաև մարդկանց միջև շփումների և գործարար կապերի խթանմանը։

Արարատ Միրզոյանն ու Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդը քննարկել են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում, բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցեր, այդ թվում՝ «World Expo 2030» անցկացման համատեքստում:

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը զարգացնում է քաղաքական երկխոսությունն ու գործընկերությունն արաբական բոլոր երկրների հետ, որի դրսևորումն էր նախորդ տարի առաջին անգամ մասնակցությունն Արաբական լիգայի նախարարական հանդիպմանը: «Շատ կարևոր է, որ մենք համատեղ ջանքերով լրացում ենք Սաուդյան Արաբիայի հետ խոստումնալից փոխգործակցության բացը»:

Հայաստանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ։ Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները, խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցություններն ու առանցքային հարցերի շուրջ ՀՀ դիրքորոշումը։

Տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապուղիների ապաշրջափակման համատեքստում նախարար Միրզոյանը շեշտել է, որ Հայաստանը մեծապես շահագրգռված է լոգիստիկ փոխկապակցվածության ավելացմամբ, ինչը նշանակում է թե՜ տնտեսական շահ, թե՛ կայունություն: Այս համատեքստում Արարատ Միրզոյանը գործընկերոջ ուշադրությանն է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը: