Amnesty International-ը կոչ է անում Ալիևին անհապաղ ազատ արձակել ընդդիմադիր Գուբադ Իբադօղլուին և դադարեցնել այլախոհների նկատմամբ հետապնդումները

Լուրեր

08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
Բոլորը

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել տնտեսագետ, ընդդիմադիր գործիչ Գուբադ Իբադօղլուին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նամակում ասվում է, որ չնայած Իբադօղլուն քննչական մեկուսարանից տեղափոխվել է տնային կալանքի՝ նրա ազատությունը նախկինի պես կոշտ սահմանափակումների է ենթարկվում։ Կազմակերպությունը նշում է, որ Իբադօղլուի կալանավորումը կոռուպցիայի դեմ պայքարում նրա անսասան հանձնառության և կառավարության անարդարության դեմ արտահայտվելու հետևանք է:

Amnesty International-ն ընդգծում է, որ Իբադօղլուի ծանր վիճակը, որը կապված է սրտի հիվանդության, 2-րդ տիպի դիաբետի, երիկամների հիվանդության և թուլացնող մեջքի ցավի հետ, անհապաղ ուշադրություն է պահանջում:

Կազմակերպությունը կոչ է անում Ալիևին՝ ոչ միայն հանել Իբադօղլուին առաջադրված բոլոր մեղադրանքները, այլև նպաստել Ադրբեջանից նրա հեռանալուն՝ արտասահմանում անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալու համար։ Հայտարարությամբ նաև կոչ է արվում կառավարությանը՝ թույլ տալ օտարերկրյա բժշկական մասնագետներին աջակցել Իբադօղլուին երկրի ներսում հրատապ բժշկական կարիքների հարցում:

Amnesty International-ը նաև կոչ է անում դադարեցնել Ադրբեջանում քրեական արդարադատության համակարգի չարաշահումը քննադատներին և այլախոհներին հետապնդելու համար, ինչպես նաև անհապաղ չեղարկել Ադրբեջանում իրավապաշտպանների, ակտիվիստների և լրագրողների դեմ քաղաքական դրդապատճառներով հարուցված բոլոր մեղադրանքները:

Օրերս հայտնի դարձավ, որ  Իբադօղլուի գլխավորած «Ադրբեջանի ժողովրդավարություն և բարգավաճում շարժում» կուսակցությունը դադարեցրել է գործունեությունը, ինքը՝ Իբադօղլուն, նույնպես դադարեցնում է քաղաքական գործունեությունը՝ առողջական խնդիրներով պայմանավորված։

Ապրիլի 22-ին Ադրբեջանի իշխանությունները, տեղի տալով միջազգային ճնշումներին, Իբադօղլուի բանտարկությունը փոխարինել էին տնային կալանքով։ Գուբադ Իբադօղլուն կալանավորվել է 2023 թվականի հուլիսի 23-ին՝ կեղծ փողեր պատրաստելու (Քրեական օրենսգրքի 204.3.1 հոդված) և կրոնական ծայրահեղական բնույթի նյութեր տարածելու մեղադրանքով (քրեական օրենսգրքի 167-3.1 հոդված)։ Այս մեղադրանքներով նրան սպառնում է մինչև 17 տարվա ազատազրկում։ 2023 թվականի հուլիսի 24-ին Բաքվի Նարիմանովի շրջանային դատարանն ընդդիմադիր գործչի նկատմամբ խափանման միջոց է ընտրել 3 ամիս 26 օր ժամկետով կալանքը։ Փետրվարի 15-ին նրա կալանքը երկարացվել է ևս երեք ամսով։ Իբադօղլուն չի ընդունում առաջադրված մեղադրանքները՝ նշելով, որ իրեն բանտարկել են քաղաքական պատվերով։

Էմմա Չոբանյան