Մոսկվայում 70-ամյա թոշակառուն դատապարտվել է 1,5 տարվա պայմանական ազատազրկման՝ քվեախցիկը հրկիզելու համար

Լուրեր

27.11.2026 | 23:12
Աշտարակում գտնվող շինանյութի խանութներից մեկի պահեստում բռնկված հրդեհը մարվել է
27.11.2026 | 22:52
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.11.2026 | 22:37
Հաքերները կոտրել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի ամպային հարթակը
27.11.2026 | 22:23
«Դժվար էր, բայց այդ տարիներն ինձ չկոտրեցին․ ամրացրին»․ Դավիթ Սանասարյանը՝ վերջնական արդարացումից հետո
27.11.2026 | 21:55
Արմավիրում քաղաքացին կամավոր հանձնել է մեծ զինանոց․ առգրավվել են ինքնաձիգներ, նռնակներ ու ավելի քան 1000 փամփուշտ
27.11.2026 | 21:42
Հայաստանն ու ԵՄ-ն քննարկել են էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտներում համագործակցությունը
27.11.2026 | 21:27
Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոս փողոց խաչմերուկից մինչև Խորենացու հատվածը որոշ ժամանակ փակ կլինի
27.11.2026 | 21:14
Ռուսաստանը վեց ամսով արգելել է հնդկաձավարի արտահանումը․ այն չի տարածվի ԵՏՄ երկրների վրա
27.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ. TRIPP−ը մեկնարկեց․ Ի՞նչ է շահելու և ի՞նչ կարող է կորցնել Հայաստանը
27.11.2026 | 20:44
Թուրքիան ու ՌԴ-ն երեք տարով երկարաձգել են գազի մատակարարման պայմանագիրը
27.11.2026 | 20:30
Ո՞վ և ինչպե՞ս է որոշելու՝ կուսակցությունը դեմ է Հայաստանի անկախությանը, թե ոչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 20:12
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում զոհվել է առնվազն 49 զինծառայող
27.11.2026 | 20:00
Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդայով չի զբաղվել․ հրապարակել է Պապիկյանի խոսքը կալուգացիների մասին․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 19:49
Բանտում տրանսգենդերին հրաժարվել են բուժօգնություն տրամադրել․ առաջարկել են ինքնուրույն պլոմբավորել սեփական ատամը
27.11.2026 | 19:40
Սարյանի փողոցի արագության զսպման գծանշումը հեռացնում են՝ այլ լուծում գտնելու համար
Բոլորը

Մոսկվայի Լյուբլինսկի շրջանային դատարանը 70-ամյա Տատյանա Պետրուխինային դատապարտել է մեկուկես տարվա պայմանական ազատազրկման՝ ընտրական հանձնաժողովի աշխատանքը խոչընդոտելու գործով (Քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետ), հաղորդում է Mediazona-ն։

Պետական մեղադրողը նրա համար երկու տարվա պայմանական ազատազրկում է խնդրել։

Ըստ քննիչների՝ Պետրուխինան ընտրություններից առաջ մեսենջերներից մեկում նամակագրություն է ունեցել «անհայտ խմբի» հետ և նրանց հետ «հանցավոր դավադրության» մեջ մտել։ Մարտի 15-ին կինը եկել է ընտրատեղամաս, շշից դյուրավառ հեղուկ լցրել քվեաթերթիկների վրա և այրել դրանք։

Փաստաբանը մատնանշել է, որ բոլոր քվեաթերթիկները եղել են քվեատուփում, վնասվել է միայն խցիկը։

«Իմ պաշտպանյալին երեք օրում մոլորեցրել են։ Նա իսկապես կարծում էր, որ աշխատում է հատուկ ծառայություններում և փրկում է նախագահական ընտրությունները»,- ասել է նա դատարանում։

Ընտրությունների ժամանակ ՌԴ ՆԳՆ-ն ավելի քան 60 քրեական գործ է հարուցել, դրանցից 23-ը՝ «ահաբեկչական գործողության մասին սուտ մատնություն», 21-ը՝ «ընտրական հանձնաժողովների աշխատանքը խոչընդոտելու» հոդվածով։ Քրեական հետապնդման դեպքերի մեծ մասը կապված է այն բանի հետ, որ ընտրատեղամասերի այցելուները քվեատուփերը լցրել են թանաքով կամ «փայլուն կանաչով», ինչպես նաև հրկիզել և ճայթռուկներ են պայթեցրել։