Այսօր քաղաքացին հոգնել է, ՀԿ-ներից էլ շատերը գնացին քաղաքական դաշտ ու պայքարը մարեց. Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
25.10.2026 | 20:35
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հերքել է քաղաքացիներին ICE-ին հանձնելու մասին տեղեկությունները
25.10.2026 | 20:22
«Ընտրությունները չկտրած ձմերուկ են». Արթուր Աստոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 20:00
ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին
25.10.2026 | 19:51
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը՝ քաղաքացիներին առանց ժամադրության ընդունելու լուրերի մասին
25.10.2026 | 19:16
Քվեարկության ընթացքը Ագարակի 25/16 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 19:13
Համագործակցություն է հաստատվել հայաստանյան և օմանական մի շարք ընկերությունների միջև. ԱԳՄԱՆ
25.10.2026 | 19:00
«Չի մտնում, ո՞նց անեմ». քաղաքացին քվեատուփի հետևից խոսում է հանձնաժողովի անդամների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 18:33
Հրդեհ Աշխաբադի փողոցում․ փրկարարները կանխել են տարածումը դեպի հարևան բնակարաններ
Բոլորը

«Արվեստի բուհերը պետք է գտնվեն մշակութային միջավայրի մեջ` թատրոններին, համերգասրահներին մոտ, դրանք մայրաքաղաքի ծայրամաս տանելը ճիշտ չէ, բայց ես միավորման մեջ վատ բան չեմ տեսնում, այդպիսի բան, երբ արվեստի բուհերի ուսանողները միասին են սովորում, շատ երկրներում կարելի է հանդիպել»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է Երևանի ազգային տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը` անդրադառնալով Ակադեմիական քաղաքի նախագծին:

Հարցին, թե ինչո՞ւ, օրինակ, Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, որտեղ ինքը դասավանդում է, չմիացավ Երևանի պետական կոնսերվատորիայի բարձրացարած բողոքի ալիքին, Բաբայանը պատասխանում է. «Կոնսերվատորիայի բողոքի ալիքը ոչ միայն տեղափոխմանը, այլև բուհերի միավորմանն է վերաբերում. չեմ կարծում, որ դա ճիշտ է: Ինչ վերաբերում է շենքին, ասել, որ Կոնսերվատորիան միայն ու միայն այդ շենքում պետք է մնա, դա էլ ճիշտ չէ»:

Ռուբեն Բաբայանը խոսում է նաև ստեղծագործական միությունների շենքերի պետականացման մասին. «Ցավոք, այս հարցում մեծ մեղք ունեն հենց միությունների նախկին ղեկավարները, որոնք վաճառել են միությունների սեփականությունների մեծ մասը: Թատերական միությունն, օրինակ, խորհրդային տարիներին ուներ հանգստյան տուն, ռեստորան, սրճարան, ֆաբրիկա, խանութներ, ֆոտոատելյե. այդ ամենը հիմա չկա և դրանք պետությունը չէ, որ վերցրել է: Կարծում եմ` հիմա պետությունը ճիշտ կանի միություններին ասի` ձեր տարածքները ձեր սեփականությունն են, բայց դուք իրավունք չունեք դրանք օտարելու»:

Թատրոնի ղեկավարը կարծիք է հայտնում նաև մեր քաղաքացիական գիտակցության էվոլյուցիայի մասին` նկատելով, որ տարիներ առաջ քաղաքացին ավելի ակտիվ էր մասնակցում հանրային նշանակության հարցերին. «Գուցե, հիմա մարդիկ հոգնել են, կամ գուցե ՀԿ-ներից ոմանք տեղափոխվեցին քաղաքական դաշտ, դրա համար ակտիվությունը մարեց»:
Ռուբեն Բաբայանն անդրադառնում է նաև սոցցանցերի միջոցով մեծ ծավալներով տարածվող ատելության խոսքին. «Մենք հայհոյում ենք, և դա վախի, թուլության արդյունք է: Սա էլ է մշակույթ: Ամեն դեպքում, կարծում եմ` մեզանում միշտ են հայհոյել, պարզապես ժամանակին չկային սոցցանցերը, և ոչ ոք այդ մասին չէր իմանում: Հիմա հանգիստ հայհոյում են, գիտեն, որ ծեծ չեն ուտի»:

Մեր զրուցակիցը շեշտում է` փորձում ենք գնալ եվրոինտեգրման ճանապարհով, բայց այն մեզանում հաճախ ընկալվում է որպես դրսից փող բերելու, վիզաներ ստանալու, դրսում ապրելու միջոց. «Այդպե՛ս չէ: Մենք կա´մ զգում ենք մեզ եվրոպացի, կա´մ ոչ: Ներքո´ւստ է պետք լինել եվրոպական արժեքների կրող»:

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան