Բակո Սահակյանը և թիմը սպասում են ՀՀ-ում ֆորսմաժորային իրավիճակի, որպեսզի մասնակցություն ունենան Փաշինյանի դեմ գործողություններին․Հայկ Խանումյան

Լուրեր

13.12.2024 | 17:31
ՄԻԵԴ-ն  ընդդեմ Հայաստանի վճիռ է կայացրել՝ արձանագրելով ընտանեկան բռնության ենթարկված Հասմիկ Խաչատրյանի՝ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի խախտումը
13.12.2024 | 17:17
Հայտնի են Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մրցակիցները Մունդիալի ընտրական փուլում
13.12.2024 | 17:10
ՄՊՀ-ում քննարկվել են ծխախոտի շուկայում մրցակցային և սպառողների շահերի պաշտպանությանն առնչվող հարցեր
13.12.2024 | 17:00
Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա հարձակումն Տագանրոգի ռազմական օդանավակայանի վրա ATACMS-ով հարձակման պատասխանն էր. ՌԴ ՊՆ
13.12.2024 | 16:47
ՀՀ տարածքում «Starlink»-ի հայտերը բավարարվել են, թևակոխում ենք թեստավորման փուլ․ ԲՏԱ նախարար
13.12.2024 | 16:41
Հայ գրականությունը՝ չինարեն
13.12.2024 | 16:33
Զինված հարձակում թուրքական Բուրսայի դատարանի շենքում․ զոհեր և վիրավորներ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 16:24
Մակրոնը Ֆրանսիայի նոր վարչապետ է նշանակել
13.12.2024 | 16:19
Հայաստանի վիշապաքարերը՝ համաշխարհային ժառանգություն. ներկայացվել է զեկույց
13.12.2024 | 16:07
Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև ընդհանուր համաձայնության կա Սիրիայում կարգավորման շուրջ
13.12.2024 | 15:55
Դատախազը Սրբուհի Գալյանի փոխարեն տեղակալ է փնտրում․  հայտարարել է մրցույթ
13.12.2024 | 15:44
ԱՄՆ-ը հաջողությամբ փորձարկել է LRHW գերձայնային հրթիռը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 15:36
Նորմալ միսը տանում են վառում, ինչի՞ են վառում․ «ԳՈՒՄ»-ի շուկայի անասնաբույժ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 15:25
Վճռով՝ սնանկ, հայտարարագրով՝ հարուստ. դատախազների բարեվարքության չափանիշները
13.12.2024 | 15:24
Ադրբեջանում զորակոչի տարիքային շեմն առաջարկվում է նվազեցնել՝ հասցնելով 30 տարեկանի
Բոլորը

Հարցազրույց ԱՀ ԱԺ «Ազգային վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանի հետ

-Պարոն Խանումյան, Արցախի իշխանությունները հայտարարում են, թե իրենց հայտնի չէ, որ  մարտիմեկյան գործով 2007-2008 թթ․ ԼՂ ՊԲ-ում ղեկավար պաշտոններ զբաղեցրած մի շարք անձանց հարցաքննությունների են կանչելու։ Սակայն համառորեն շրջանառվում է, որ շատ հայտնի գեներալներ, մասնավորապես՝ Արցախի ՊՆ տեղակալ Սամվել Կարապետյանը,  հարցաքննվելու են։ Տեղյա՞կ եք, ի վերջո, Ձեր գործընկերներից Բադասյանն էլ էր խոսում, որ մարտիմեկյան թելերը տանում են նաև Ստեփանակերտ։

– Իմ տեղեկություններով, այո՛, ամսի  15-16-ին  տարբեր մարդիկ, բարձրաստիճան  զինվորականներ՝ և՛ արցախյան բանակում ծառայող, և՛  նախկինում ծառայած,  հարցաքննվել են «Մարտի 1-ի» գործի շրջանակներում։ Երևանում՝ ՀՔԾ-ում։ Դրանք իմ տեղեկություններն են։ Անձամբ մի գեներալից ճշտել եմ, որ իրեն հրավիրել են հարցաքննության և վստահ եմ, որ մյուսներին՝ նույնպես։ Դա արդեն ՀՔԾ-ից կարող եք ճշտել։

-Հայաստանում արդեն հստակ խոսվում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանցքի շուրջ ձևավորվող ռևանշիզմի մասին։ Նաև իր հայտնի հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ այլևս քաղաքականության մեջ է։ Արցախցի գործիչների դեմ և կողմ տեսակետներին ծանոթացել ենք, անձամբ սրան ինչպե՞ս եք վերաբերվում։

-Եթե Քոչարյանի վերադարձի մասին եք խոսում, ապա շատ նորմալ է, որ նախկին նախագահները վերադառնում են քաղաքականություն։ Այստեղ խնդիր չեմ տեսնում, նաև խնդիր չեմ տեսնում, որ փորձում է իր թիմն ուժեղացնել կամ պատրաստվում է քաղաքական պայքարի։ Բայց մեկ բան կարող եմ ասել. այն, որ Քոչարյանին ամենամեծ վնասը տվել է հենց Սերժ Սարգսյանը, հենց նրա իշխանության օրոք՝ նրա կողմնակիցներն ու «սերժամերձ» լրատվամիջոցներն են ավելի շատ սևացրել Քոչարյանին։ Հատկապես, երբ նա քննադատում էր հայ-թուրքական արձանագրությունները կամ Տիգրան Սարգսյանի քաղաքականությունը։ Շատ ավելի շատ, քան 2-րդ նախագահի ժամանակվա  ընդդիմությունը, որը, բնական է՝ պետք է քննադատեր Քոչարյանին։ Եվ  այս առումով, Քոչարյանը շատ ճիշտ կաներ, հենց Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ քաղաքականություն մտներ ու դառնար ընդդիմություն հենց Սերժ Սարգսյանին։ Ես Քոչարյանին՝ որպես Նիկոլ Փաշինյանի ընդդիմություն, չեմ ընկալում և կուզենայի, որ Նիկոլ Փաշինյանը լուրջ ընդդիմություն ունենար, բայց այնպիսի ընդդիմություն, որը նույն արժեհամակարգն ունենար, ընդդիմություն, որը հարգում է ժողովրդավարական սկզբունքները, ընտրություններում արդար մրցակցության սկզբունքը, մարդու իրավունքները։ Ամփոփելով ասեմ, որ շատ նորմալ է, որ մարդիկ մտնում են քաղաքականություն, բայց վստահ չեմ, որ այդ դաշտը նրանց կհաջողվի զբաղեցնել։

-Իսկ եթե փորձեիք հակահեղափոխության վտանգը չափել, հատկապես՝ Քոչարյանին Արցախում աջակցող անհատների կամ խմբերի տեսքով…

-Այդ բառը չեմ սիրում, բայց, այո՛, Արցախում էլ ձևավորված խմբեր կան, միավորված մարդիկ, որոնք ժամանակին  պետական բյուջե են թալանել, հարստացել են  բանակի հաշվին, և Հայաստանում տեղի ունեցող այս փոփոխությունները, բնականաբար, նրանց ինքնապաշտպանական բնազդը պետք է շարժեին։ Եվ նրանք փորձում են միավորվել՝ պաշտպանելու համար թալանելու իրենց իրավունքը։ Եվ, այո, Արցախում կարող են ձևավորվել ռևանշիստական խմբեր՝ Բակո Սահակյանի գլխավորությամբ։

-Բայց, կարծեք թե, Բակո Սահակյանը ողջունում է հեղափոխությունը, նոր իշխանությունների հետ առաջին հայացքից նորմալ հարաբերություններ ունի։

– Մայիսին ԼՂ ԱԺ և նաև մեր  խմբակցության հետ հանդիպման ժամանակ Բակո Սահակյանն ասել է, որ ապրիլի 23-ից հետո ամեն գիշեր լացում է, բարձրաձայն ողբում է, և կարծում եմ, որ այդ ողբը մինչ օրս շարունակվում է։ Թեև դրանից հետո սկսել է ինչ-որ հայտարարություն անել, որ ողջունում է Հայաստանի նոր իշխանությունների կոռուպցիայի դեմ պայքարը։ Ուրիշ խմբեր էլ բացահայտ շանտաժներով են զբաղված, ինչ-որ կեղծ օրակարգեր են առաջ քաշում, փորձում են ինչ-որ ակցիաներ անել, հետո վախենում են չեն անում․․․ Մի խոսքով, վստահ եմ, որ Բակո Սահակյանը և իր շուրջը հավաքված թիմը սպասում է Հայաստանում ֆորսամաժորային իրավիճակի, որպեսզի մասնակցություն ունենա Նիկոլ Փաշինյանի դեմ գործողություններին։

-Պարոն Խանումյան, ՀՀ երրորդ նախագահի մասով Արցախի նախագահի խոսնակը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը Բակո Սահակյանի հետ ֆորմալ հանդիպումներ չի ունեցել, և որ Սարգսյանը գալիս է Արցախ՝ հարազատներին տեսակցելու ու, մեջբերում եմ, գերեզմաններ այցելելու։ Իսկ հանդիպումներ եղե՞լ են, տեղյա՞կ եք։

-Անձամբ եմ իրենց տեսել միասին, բայց դա չէ խնդիրը։ Նորմալ է, որ ՀՀ նախկին նախագահին Արցախի նախագահն ընդունում է։ Եվ ճիշտ էլ չի լինի, որ չհանդիպեն, ճիշտն ասած։

-Բայց Դուք նոր խոսում էիք Բակո Սահակյանի հնարավոր դերակատարության մասին։ Այսինքն՝ եթե թեման Հայաստանի ներքաղաքական վիճակն է…

-Ճիշտն ասած՝ չգիտեմ, թե  ինչ են քննարկում։ Բայց քանի որ նրանց հանդիպումից հետո Արցախի պաշտոնական ներկայացուցիչը՝ Գառնիկ Իսագուլյանը, խոսեց քաղաքացիական պատերազմի վտանգի մասին, իսկ Իսագուլյանը, կրկնում եմ, արցախյան պաշտոնյա է, ակնհայտ է, որ նմանատիպ տրամադրություններ արցախյան իշխանական վերնախավի շրջանակում գոյություն ունեն։

Հայտնի է Ձեր վերաբերմունքը Սամվել Բաբայանի նկատմամբ: Նա, սակայն, բանտից ազատվելուց հետո լռում է, մինչդեռ հասարակությունը ենթադրում էր, որ նա հեղափոխությունից հետո  առավել ակտիվ է լինելու քաղաքականապես։  Քոչարյանի և տեղի ունեցողի շուրջ նա ասելիք ունի՞:

-Իրենի՛ց պետք է  մեկնաբանություններ հարցնեք։ Ես, իհարկե, հանդիպել եմ Բաբայանի հետ, բայց մեր խոսակցությունը մտադիր չեմ հրապարակայնացել։ Եվ ինչ-որ առանձնահատուկ խոսակցություն չի եղել։

Բայց եթե երկու խոսքով ասեք՝ նա քաղաքական հավակնություններ ունի՞։

-Բնականաբար։ Տեսել եք, որ անցած տարի ուներ, դրանից առաջ տարբեր փուլերում փորձել է հայաստանյան ընտրություններին մասնակցել։ Նա ռազմական-պետական գործիչ է և նորմալ է, որ նման հավակնություններ ունենա։ Բայց մանրամասները՝ իրենից։

– Եվ մեկ այլ հարց. 2017-ի  սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, ըստ որի պարտադիր է Արցախում 10 տարի ապրելու պայմանը, մյուս զենզը, ըստ որի՝ նախագահին կարող են առաջադրել խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունները, այժմ մի տեսակ անհասկանալի է, որ սա մի կողմից սուպերնախագահական համակարգ է հիշեցնում, մյուս կողմից՝ խորհրդարանական կառավարման մոդել։

-10 տարվա բնակության ցենզը միշտ եղել է, ինչ վերաբերում է Ձեր դիտարկմանը, ապա մեր Սահմանադրությունը լի  է «կազուսներով»,  և դա Հրայր Թովմասյանի մահացու մեղքերից է։ Այսօր Արցախում վիճակներ կան, որոնք հակասահմանադրական են։ Օրինակ՝ ՏԻ մարմինների հետ կապված, երբ շատ համայնքապետերի լիազորություններն ավարտվել են, սակայն նոր ընտրություններ չեն անցկացվում և սպասում են նոր օրենքի ընդունմանը, ինչը հակասահմանադրական է և ինչի կապակցությամբ ԱԺ-ն մի լղոզված որոշում է ընդունել՝ ծածկելու համար այդ հակասահմանադրականությունը։

-Հայաստանում«Թավշյա հեղափոխությունից» հետո հունիսին Արցախում ևս համանման հեղափոխական ալիք սկսվեց, որի արդյունքում մի շարք առանցքային և ուժային կառույցներում պաշտոններ զբաղեցնող անձինք հրաժարականներ տվեցին կամ պաշտոններից ազատվեցին։ Այսքանով ավարտվե՞ց Արցախում նոր Հայաստանի մոդելով պետություն կառուցելու անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով այն, որ Արցախն, այնուամենայնիվ, այլ պայմաններում գտնվող պետություն է։

– Ինչպես գիտեք, հունիսի 1-ին ինքաբուխ սկսված ակցիաներից հետո, որոնք բերեցին ուժայինների և պետնախարարի հրաժարականին, մենք նախաձեռնեցինք Բակո Սահակյանի հրաժարականին ուղղված ակցիաներ և հանրահավաքներ, սակայն փորձը ցույց տվեց, որ ժողովուրդը հրապարակային գործողությունների, այնուամենայնիվ, այնքան էլ պատրաստ չէ։ Մենք, իհարկե, գիտեինք, որ հասարակությունը բավականին թույլ է, հատկապես՝ քաղաքացիական հասարակությունը, որը գրեթե գոյություն չունի։ Ինչպես նաև՝ անկախ լրատվամիջոցներ գոյություն չունեն, և դա լուրջ խոչընդոտ է։ Առաջիկայում մեր  գլխավոր նպատակը պետք է լինի արցախյան հասարակության ուժեղացումը։ Հայաստանում հնարավոր եղավ ազատվել ոչ ժողովրդավարական ռեժիմից այն պատճառով, քանի որ տարիների ընթացքում ձևավորվել էր ուժեղ հասարակություն։ Բայց այսօր Արցախում ունենք ոչ ժողովրդավար, ավելին՝ ապօրինի նախագահ, որը հակառակ Սահմանադրության պահանջների պաշտոնավարում է 3-րդ ժամկետում, մենք ունենք ոչ ժողվրդավարական ռեժիմ, որը ուղղորդվում է ուժային կառույցների կողմից՝ կեղեքումներով և խոշտանգումներով։ Դրա մասին բազմաթիվ փաստեր և հաղորդումներ կան թեկուզ ԱԺ քննիչ հանձնաժողովում կամ այլ հրապարակային հարթակներում։ Եվ այս առումով Արցախում բավականին դժվար է․ արցախցիները սպասում են, որ ինչ-որ մեկը պետք է Երևանից գա, այստեղ ինչ-որ մեկի ականջից բռնի և փոխարենը դնի մեկ ուրիշին։ Սակայն նման գործելակերպ կիրառվում էր Սերժ Սարգսյանի ժամանակ։ Նոր Հայաստանում նոր իշխանությունները երբեք այդ քայլին չեն գնալու, և միանշանակ հստակ է, որ Արցախում էլ իշխանությունը ձևավորելու է հենց Արցախի ժողովուրդը։ Եվ դրա համար հասարակությունն այնքան պետք է հզորանա, որ կարողանա գոնե մեկ անգամ արդար, հավասար պայմաններով ընտրությունների միջոցով ձևավորի իր ցանկալի իշխանությունը։

Ասում եք՝ մարդիկ  վախենում են, իսկ ինչո՞ւ հունիսյան ցույցերի ժամանակ չէին վախենում։

-Հենց այդ եմ ասում՝ դուրս գալը մեծ քանակ չապահովեց, 200-250 հոգին մեծ քանակ չէ, և խնդիրն այն է, որ նույնիսկ այդ քանակից իշխանությունները սարսափելի վախենում են և կարող են այս 200 հոգու դեմ հանել ողջ ոստիկանական ուժերը՝ ոստիկանապետի, փոխոստիկանապետերի, ոստիկանական հնարավոր բոլոր պաշտոնյաների գլխավորությամբ։ Ահա թե ինչպիսի վախեր է ապրում իշխանությունը, բայց մյուս կողմից՝ հանրության մոտ էլ լուրջ վախեր կան։ Արցախում ամենամեծը եկամուտ կորցնելու,  աշխատանքը կորցնելու վախն է։  Իսկ որ ասում եք՝ նման  սպառնալիքներ ստացե՞լ են, դա միշտ է եղել։ Սա Արցախում ձևավորված ավանդույթ է։ Սա սարսափելի է, որովհետև Բակո Սահակյանն այս տարիներին, հատկապես 2007-ից սկսված իր ընդդիմախոսներին, առհասարակ, արտահայտվող մարդկանց նկատմամբ տեռորի քաղաքականություն է իրականացրել։ Ինչի արդյունքում բազմաթիվ մարդիկ ու իրենց հարազատներ  զրկվել են աշխատանքից, կորցրել են սեփականություն և բիզնես։ Եվ չմոռանանք, որ հենց Բակո Սահակյանի գլխավորությամբ այդ տարիներին տեղի են ունեցել սարսափելի հանցագործություններ, հատկապես՝ սեփականության իրավունքի դեմ ուղղված։ Մի խոսքով այս ազդակները կան, և թեպետ այս պահին իշխանությունն այդքան ուժ չունի՝ նման հանցագործություններ կատարելու, բայց այս մասին  հիշողությունները դեռ թարմ են մարդկանց ուղեղներում։

 

Անի Սահակյան