Ֆրանսիայի աջակցությամբ Կապանում երկու նոր բժշակական թիմ է տեղակայվում․ Դըկոտինյի
Քաղաքականություն
12.04.2024 | 12:38ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին հայտնել է, որ ֆրանսիական կողմի աջակցությամբ Կապանում երկու նոր բժշկական շարժական թիմ է տեղակայվում։
««Սանտե Արմենի» ՀԿ-ի երկու նոր բժշկական շարժական թիմի տեղակայում Կապանում: Ֆրանսիայի բժշկական օգնությունը հասանելի կլինի նույնիսկ Սյունիքի մեկուսացված գյուղերում՝ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության և Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի աջակցությամբ»,- գրել է դեսպանը X-ի իր միկրոբլոգում։