Factor TV-ի հրապարակումից հետո «կալանքի դատարանի» ռեզերվային դատավորներ Դավիթ Արղամանյանն ու Արտյոմ Ավետիսյանը վերանշանակվել են Երևանի և Շիրակի դատարաններում

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

2023-ի տարեսկզբին օրենսդրական փոփոխությունների հետևանքով ռեզերվային կարգավիճակ ստացած «Կալանքի դատարանի»  դատավորներ Դավիթ Արղամանյանն ու Արտյոմ Ավետիսյանը վերանշանակվել են համապատասխանաբար Երևանի և Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարաններում: Այս մասին տեղեկանում ենք Բարձրագույն դատական խորհրդի կայքից: 

«Հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի ապրիլի 4-ի թիվ ԲԴԽ-36-Ո-90 որոշումը, Հանրապետության նախագահի 2024 թվականի ապրիլի 8-ի թիվ ՆՀ-100-Ա հրամանագիրը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ, 114-րդ հոդվածի 2-րդ մասերով և 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է.

Արձանագրել, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի ռեզերվային դատավոր Դավիթ Մհերի Արղամանյանը 2024 թվականի ապրիլի 8-ից շարունակում է պաշտոնավարել որպես Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր»,- ասված է ԲԴԽ որոշման մեջ, որում արձանագրված է նաև, որ Դավիթ Արղամանյանի ռեզերվային կարգավիճակը համարվում է դադարած:

Նույնաբովանդակ մեկ այլ որոշմամբ էլ արձանագրվել է Արտյոմ Ավետիսյանի՝ Շիրակի մարզում պաշտոնավարումը շարունակելու և  նրա ռեզերվային կարգավիճակը դադարած համարելու հանգամանքը:

Հիշեցնենք, որ Factor TV-ն ապրիլի 2-ին հրապարակել էր  «Ինչպես առանց աշխատելու աշխատավարձ ստանալ. մեկ տարում 113 միլիոն՝ «Կալանքի դատարանի» դատավորներին» տեսանյութը, որում անդրադարձել էինք այն հարցին, որ «կալանքի դատարանի» ռեզերվային կարգավիճակ ստացած 14 դատավորից երկուսը՝ Դավիթ Արղամանյանն ու Արտյոմ Ավետիսյանն արդեն 1 տարի, երկու ամիս է՝ չեն աշխատում ու պետությունից առանց աշխատելու աշխատավարձ են ստանում:  Այժմ, փաստարեն, Դավիթ Արղամանյանն ու Արտյոմ Ավետիսյանը վերանշանակվել են ու այսուհետ աշխատանք կատարելով աշխատավարձ կստանան:

Արաքս Մամուլյան