Երիտասարդի մեքենայում ինքնաձիգ և լիցքավորված պահեստատուփեր են հայտնաբերվել

Լուրեր

11.06.2026 | 17:58
Մխիթարյանն ընդգրկվել է «Մանչեսթեր Յունայթեդի» վատագույն տրանսֆերների թվում Գլեյզերների օրոք
11.06.2026 | 17:50
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն այսօր «շատ ուժեղ» կհարվածի Իրանին, նաև սպառնացել գրավել Խարգ կղզին
11.06.2026 | 17:44
ԵԱ. Հայտնի են կանանց Հայաստանի Մ-17 և Մ-19 հավաքականների մրցակիցները
11.06.2026 | 17:33
«Ռոսսելխոզնադզոր»-ը սահմանափակում է ՀՀ-ից բոլոր կարանտինային ապրանքների ներմուծումը
11.06.2026 | 17:28
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
11.06.2026 | 17:20
Իրանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել Արաքս գետի ջրային պաշարների բաշխման վերաբերյալ
11.06.2026 | 17:11
ԱՄՀ գործադիր տնօրենը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ
11.06.2026 | 16:53
Վուչիչը հայտարարել է Սերբիայի նախագահի պաշտոնից շուտով հրաժարական տալու մասին․ նա մտածում է վարչապետ առաջադրվելու մասին
11.06.2026 | 16:50
ՖԻՖԱ․ Հայաստանի հավաքականը 107-րդ տեղում է
11.06.2026 | 16:45
Քաղաքացուն որպես գլուխ են վերաբերվում, իսկ այդպես անասուն են հաշվում․ Հասմիկ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 16:36
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը. հայտարարվել է հետախուզում
11.06.2026 | 16:33
ԱԺ հանձնաժողովները քննարկում են 2025 թվականի պետբյուջեի կատարողականը. ՈՒՂԻՂ
11.06.2026 | 16:28
Պակիստանի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Փաշինյանին
11.06.2026 | 16:17
ՌԴ ջանքերը՝ հայ ընտրողներին հարկադրելու բացահայտ սպառնալիքների և առևտրային սահմանափակումների միջոցով, ձախողվեցին․ Եվրախորհրդարանի պատգամավորների հայտարարությունը
11.06.2026 | 16:12
Իրանի ԱԳՆ հայտարարել է, որ ԱՄՆ-ի հարվածները հրադադարը «գործնականում անիմաստ են դարձնում»
Բոլորը

ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Հրազդան քաղաքի բնակիչ 34-ամյա երիտասարդը մոտը և իր կողմից շահագործվող «Մերսեդեսում» հրազեն է պահում․ տեղեկացնում են ՆԳՆ ՓԾ-ից։

Ստացված տեղեկություններն իրացնելով ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների հետ՝ նրանք ապրիլի 5-ին, կեսգիշերն անց, Ծաղկաձոր քաղաքի խաղատներից մեկում երիտասարդին հայտնաբերել, ձերբակալել և, «Մերսեդեսով» հանդերձ, տեղափոխել են Հրազդանի բաժին:

Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ: Դատարանի որոշմամբ խուզարկություն է կատարվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայում: Հետևի նստելատեղին դրված պայուսակում հայտնաբերվել են ինքնաձիգ և լիցքավորված երեք պահեստատուփ, որոնցից մեկը տեղադրված էր ինքնաձիգին:

Նախաքննությունը շարունակվում է: