Բնակարանային գողության իմիտացիա․ Արագածի ոստիկանների բացահայտումը

Լուրեր

07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
Բոլորը

Ապրիլի 1-ի երեկոյան Ծիլքար գյուղի բնակիչ 45-ամյա մի տղամարդ ոստիկանության Արագածի բաժնում հաղորդում տվեց բնակարանային գողության վերաբերյալ: Օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր: Դռան կախովի փականը վնասված չէր, բայց տունը մասամբ տակնուվրա էր արված: Ըստ տանտիրոջ` տան տարբեր տեղերից տարել էին մեկ ոսկյա մատանի, բջջային մեկ հեռախոս և 450 հազար դրամ: Ընդ որում, գումարը տարել էին ննջարանի պահարանի դարակից, որտեղ նախապես եղել էր 960 հազար դրամ, և մնացորդը տեղում էր․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Ու թեև գողության հատկանիշներով նախաձեռնվեց քրեական վարույթ, սակայն շատ հանգամանքներ իրավապահներին հուշում էին, որ կատարվածը բնակարանային գողություն չէ: Եվ շուտով ստացվեց տեղեկություն, որ հափշտակությունը կատարել է տանտիրոջ անչափահաս որդին: Բացատրական աշխատանքից հետո նա ընդունեց մեղքը և հավելեց, որ թեև գիտեր մատանու, հեռախոսի և փողի տեղը, սակայն տան իրերը տակնուվրա էր արել` գողության պատրանք ստեղծելու համար:

Տղան ներկայացրել է նույն գյուղում գտնվող իրենց հին տան տանիքում թաքցրած գողոնն ամբողջությամբ:

Հանգամանքները պարզվում են: