Վանո Սիրադեղյանի որդին դեմ է հոր նկատմամբ մահվան հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելուն

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի որդին դեմ է հոր նկատմամբ 24 տարի առաջ հարուցված քրեական հետապնդումը մահվան հիմքով դադարեցնելուն:

Սիրադեղյանի վերաբերյալ քրեական գործով այսօր տեղի ունեցած դատական նիստին այս մասին ասաց փաստաբան Տիգրան Եգորյանը: Պաշտպանը հայտնեց նաև, որ գործի նյութերի 30 հատորին է ծանոթացել, մյուս մասին դեռևս չի հասցրել ծանոթանալ: Դատավորը որոշեց հետաձգել գործի քննությունը մինչև մայիսի 22-ը:

Հիշեցնենք, որ 1999 թվականին Վանո Սիրադեղյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, բանդիտիզմի, հրկիզման եղանակով ուրիշի գույքի ոչնչացնելը կազմակերպելու, ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ կապված շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, մարդուն առևանգելով կամ պատանդ վերցնելով, այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով երկու կամ ավելի անձանց սպանության կազմակերպման, դրա նախապատրաստության համար։ Որպես խափանման միջոց կիրառվել է անձնական երաշխավորությունը: 2000 թվականին նա պատգամավոր է եղել, և խորհրդարանը նրան անձեռնմխելիությունից զրկելու համաձայնություն է տվել, որից հետո Սիրադեղյանը լքել է Հայաստանը։ Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում և խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նույն թվականի ապրիլին գործն ուղարկվել է դատարան, դրա վարույթը կասեցվել է` մեղադրյալի գտնվելու վայրը հայտնի չլինելու պատճառով: Սիրադեղյանին վերագրվող արարքների մի մասը կոռուպցիոն բնույթ ունեն, ուստի 2022 թվականին՝ այն բանից հետո, երբ ստեղծվել է Հակակոռուպցիոն դատարանը, նրա վերաբերյալ գործն ուղարկվել է այս դատարան: Մեղադրյալի մահը կարող է հիմք լինել նրա վերաբերյալ գործի կարճման համար, սակայն Սիրադեղյանի որդին, փաստորեն, դեմ է այս հիմքով հոր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելուն և ակնկալում է, որ նա պետք է արդարացվի։

Արաքս Մամուլյան