Հավանականություն կա, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հուլիսին հանդիպեն․ Տիգրան Բալայան. tert.am
Քաղաքականություն
10.07.2017 | 14:44Չի բացառվում, որ հուլիսին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը հանդիպեն․ այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ արտաքին գործերի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
«Հավանականություն կա, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հուլիսին հանդիպեն։ Եթե դա հստականա, մենք նախապես այդ մասին կհաղորդենք»,- ասաց նա: