ՌԴ-ի հետ հարաբերություններում ոչ մի սխալ բան չենք արել. Փաշինյան
Քաղաքականություն
02.04.2024 | 21:35ՌԴ-ի հետ հարաբերություններում ոչ մի սխալ բան չենք արել։ Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին։
«Մեր գործընկերները չեն կարող ցույց տալ մի տեղ, ասել` այստեղ այսինչ պարտավորությունն ունեիք, և այդ պարտավորությունը չեք կատարել։ Մենք կարող ենք ցույց տալ, և ցույց ենք տալիս: Լեգիտիմ հարցեր ենք բարձրացնում և ակնկալում ենք այդ հարցերին բովանդակային պատասխան։ Քանի էդ պատասխանը չի հնչել, ուրիշ ինչ էլ ասվի, հարցը չի լուծվելու»,- ասել է Փաշինյանը: