Երկու պարսպի հետևում 1,6 մլն դոլարանոց տուն կա․ Երվանդ Զախարյանի ունեցվածքից ինչն է բռնագանձվելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.02.2026 | 15:36
Վարորդական իրավունքի վկայական տրամադրելու համար 600.000 դրամ կաշառք է վերցրել, սակայն որևէ պաշտոնյայի չի փոխանցել՝ խոստումը կատարելու համար․ ՀԿԿ
16.02.2026 | 15:27
Եղիշե Մելիքյանը հանդիպել է Հենրիխ Մխիթարյանի հետ․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.02.2026 | 15:27
Վանաձորում սպանդանոցի գործունեություն է կասեցվել
16.02.2026 | 15:24
Մագնուս Կարլսենը՝ Ֆիշերի շախմատի աշխարհի առաջին չեմպիոն
16.02.2026 | 15:18
Կրեմլը կտրականապես հերքում է Նավալնիի թունավորման մեղադրանքները
16.02.2026 | 15:09
Հանրապետության ողջ տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում․ Գագիկ Սուրենյան
16.02.2026 | 15:00
ՀԷՑ-ը՝ հավելագրումների ահազանգերի մասին // Դավիթ Տոնոյանի պաշտպանները ՄԻԵԴ են դիմել․ ԼՈՒՐԵՐ
16.02.2026 | 14:54
Մխիթար Հայրապետյանը մանրամասնեց՝ երբ ԱԲ գործարանը կսկսի աշխատել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 14:51
ՀԷՑ-ը 145 հազար բաժանորդի 285 միլիոն դրամ տույժ է վճարել․ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 14:48
Առաջարկներ կան ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ավտոմոբիլային կապ ունենալու. Սամվել Մելիքսեթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 14:41
WTA․ Էլինա Ավանեսյանը նահանջել է 20 աստիճան
16.02.2026 | 14:35
Եթե լրագրողը գնահատական չի հայտնում, կարծում եմ, ներքաղաքական կյանքին միջամտություն չի կարող համարվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 14:32
Պեսկովը հայտնել է, որ տարածքների հարցը կքննարկվի Ժնևում Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններում
16.02.2026 | 14:23
«Զանգեզուրի միջանցքի/TRIPP նախաձեռնությունը հնարավորություններ է ստեղծում Կասպից ծովի, Կենտրոնական Ասիայի և Բալկանների միջև կապերի համար». Հաջիև
16.02.2026 | 14:15
Հայկ Սարգսյանն առաջարկում է 1,5-3 միլիոն դրամ տրամադրել յուրաքանչյուր զորացրվող զինվորի
Բոլորը

Երվանդ Զախարյանի տունն արժե 664 մլն դրամ կամ 1,6 մլն դոլար։ Սակայն, բանվորից մինչև նախարար ու քաղաքապետ աշխատած Զախարյանը հարկադրված է լինելու ապացուցելու, որ ոչ միայն այս առանձնատունը, այլ նաև երեք տասնյակի հասնող գույքեր ու ֆինանսական միջոցներ ձեռք է բերել օրինական ճանապարհով։ Գլխավոր դատախազությունն է կասկածի տակ դնում Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանությունների օրոք ազդեցիկ դիրք ունեցող Զախարյանի կարողության օրինականությունը։

Նոր-Նորք վարչական շրջանում գտնվող 1,6 մլն դոլարանոց առանձնատան հարակից տարածքում, ըստ գլխավոր դատախազության, Զախարյանը ևս մեկ անշարժ գույք ունի, որի արժեքն էլ 212 մլն դրամ է։ Ո՛չ առանձնատունը, ո՛չ մյուս գույքը փողոցից տեսանելի չեն․ նախկին քաղաքապետը դրանք քողարկել է երկշերտ պարիսպներով և սաղարթախիտ ծառերով։

Սակայն, Google Maps համակարգի արբանյակային տեսապատկերում Factor TV-ն արձանագրում է, որ Զախարյանի կառուցած պարիսպներից այն կողմ ընդարձակ տարածք է՝ բազմաթիվ շինություններով։ Ընդհանուր առկա է տասը անշարժ գույք, լողավազան։ Տարածքի ընդհանուր մակերեսը մեր հաշվարկներով մոտ 11 հազար քառ․ մետր է։
Մինչ Երվանդ Զախարյանի հսկայական ունեցվածքին անդրադառնալը վերհիշենք նրա կենսագրությունը։ Նա պետական պաշտոններ է զբաղեցրել 1992 թվականից։ Եղել է Կապի և տրանսպորտի, Էներգետիկայի և բնական պաշարների նախարար, ՊԵԿ ղեկավար, Երևանի քաղաքապետ, Կադաստրի պետական կոմիտեի նախագահ։ Պետական համակարգից հեռացել է 2016 թվականին։

Այն, որ Երվանդ Զախարյանը ենթադրյալ ապօրինի ծագման գույք ունի, Դատախազությունը հայտնեց 2023 թվականի օգոստոսին։ Զախարյաններից բռնագանձման ենթակա է ընդհանուր 24 միավոր գույք։ Ցանկում ներառված են թանկարժեք բնակարաններ, ավտոմեքենաներ, դրամական միջոցներ և ընկերություններում փայաբաժիններ։

Նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին ու նրանց ընտանիքի անդամներին առնչվող ենթադրյալ ապօրինի գույքերին անդրադառնալիս հաճախ ենք նկարահանում Տերյան փողոցում գտնվող այս էլիտար շենքը։ Քոչարյանի մերձավորներից Սամվել Մայրապետյանի կողմից կառուցված շենքում Զախարյանը 325 մլն դրամ արժեքով բնակարան և 11 մլն դրամ արժեքով ավտոկայանատեղի ունի։

Կենտրոն վարչական շրջանում Զախարյանին պատկանող անշարժ գույքերն այսքանով չեն ավարտվում։ Բուզանդի փողոցի այս շենքի բնակարանի արժեքը 184 մլն դրամ է, ավտոկայանատեղինը՝ 12 մլն դրամ։ Նախկին քաղաքապետը 174 մլն դրամ արժեքով ևս մեկ բնակարան էլ Զաքյան փողոցի այս շենքում ունի։

Այս ցանկում համեմատաբար ցածր արժեքով անշարժ գույքը Մայիսյան փողոցում գտնվող նկուղն է, որը գնահատվել է 41 մլն դրամ։ Հասարակական նշանակության երեք շինություն էլ Կոմիտասի պողոտայում կա, ընդհանուր 65 մլն դրամով։ Ալեք Մանուկյան փողոցում գտնվող այս շենքն էլ դատախազությունը գնահատել է 501 մլն դրամ։
Աննա Վարդապետյանի ղեկավարած կառույցն ապօրինի է համարում Զախարյանին պատկանող 3 մլրդ 37 միլիոն դրամը և 20 հազար ԱՄՆ դոլար ավանդը։

Ամբողջությամբ բռնագանձման ենթակա են «Մեդիքալ Ինվեստ», «Արագիլ գրուպ» ընկերությունները և «Մերձավանի կոնյակի գործարան»-ի Չեխական «Արևս» ընկերության ապօրինի համարվող մասերը։
Իրավապահ կառույցի փոխանցմամբ՝ Զախարյանը գույքեր ունի նաև Չեխիայում։ Դրանց ապօրինի համարվող և բռնագանձման ենթակա մասը համարժեք է շուրջ 15 մլն դրամի։

Չնայած, 1,6 մլն դոլար արժեցող շքեղ առանձնատան մոտ նկարահանումներ իրականացնելիս Զախարյանն իր աշխատակիցներից մեկի միջոցով կապ հաստատեց մեզ հետ, բայց հրաժարվեց պատասխանել հարցերի։ Ինչպես է պետական պաշտոնններ զբաղեցնելով այդքան կարողություն դիզել․ այս հարցի շուրջ բովանդակային մեկնաբանություն Զախարյանից ստանալ չհաջողվեց։

Նարեկ Կիրակոսյան

Մանրամասները` տեսանյութում։