Մայիսի 3-ին դատավորների ընդհանուր ժողով է հրավիրվել ԲԴԽ անդամի ընտրության օրակարգով

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մայիսի 3-ին դատավորների ընդհանուր ժողով է հրավիրվել։ Այս մասին տեղեկանում ենք Բարձրագույն դատական խորհրդի կայքից։ Օրակարգում Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցն է։ Նշենք, որ Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի տեղը ԲԴԽ-ում թափուր է, քանի որ ԲԴԽ անդամ, դատավոր Արշակ Վարդանյանը փետրվարի 27-ին հրաժարականի դիմում է ներկայացրել։ Վարդանյանը Վերաքննիչ քրեական դատարանից ընտրված դատավոր էր, ուստի այժմ այս դատարանի դատավորի տեղն է թափուր ԲԴԽ-ում։ Խորհրդի անդամի ընտրությունը պետք է տեղի ունենար մարտի 29-ին նշանակված Դատավորների ընդհանուր ժողովի ընթացքում, սակայն ժողովից 1 օր առաջ միակ թեկնածուն՝ Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել՝  հայտնելով, որ չի հավակնում ԲԴԽ անդամ դառնալ։ 

Առանց հստակ պատճառներ նշելու Ռշտունին հայտնել է, որ վերջին օրերին տեղի են ունեցել իրադարձություներ, որոնցով պայմանավորված է կայացրել որոշումը:

«Ինձ համար մեծագույն պատիվ կլիներ դատավորներին տվյալ մարմնում ներկայացնելը, սակայն նժարին դրված էին իմ անձի հետ առնչություն չունեցող հարցեր, որոնք, իմ գնահատմամբ, ավելի կարեվոր են, քան Բարձրագույն դատական խորհրդի անդամ դառնալը. հակառակ մոտեցումը կարող էր գնահատվել եսասիրական»,- հայտարարության մեջ նշել է Վազգեն Ռշտունին՝ հայցելով դատավորների ներողամտությունը, որոնք իր՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամ դառնալու հետ կապված դրական սպասումներ են ունեցել։

Նշենք, որ Դատավորների ընդհանուր ժողովի օրը՝ մարտի 29-ին  Factor TV-ի հարցին ի պատասխան Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Մխիթար Պապոյանը չի բացառել, որ այժմ էլ կարող է ինքն առաջադրվել որպես ԲԴԽ անդամի թեկնածու։

Արաքս Մամուլյան