Կարվի ամեն ինչ, որպեսզի ներառական կրթությունն Արցախում դրվի բարձր հիմքերի վրա. նախարար

Լուրեր

12.11.2026 | 14:06
Մեսրոպ Մանուկյանի` «Կթքեմ վրեդ, այ համբալ» արտահայտությունը դարձել է ԱԺ էթիկայի հանձնաժողովի քննության առարկա
12.11.2026 | 14:03
Մատվիենկոն հայտարարել է, թե ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում «Հայաստանը շատ բան կկորցնի»
12.11.2026 | 13:55
Լևոն Քոչարյանի օգնականը դատի է տվել Ազգային ժողովի աշխատակազմին․ պահանջում է թույլատրել իր մուտքը խորհրդարան
12.11.2026 | 13:48
Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է UFC նախկին չեմպիոն Մերաբ Դվալիշվիլիի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:40
Գրեթե ամբողջությամբ կարդացել եմ Արմեն Գրիգորյանի հոդվածը. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:36
«Իմ փորձով ուզում եմ ցույց տալ, որ հոգեկան խնդիր ունեցող մարդը կարող է լիարժեք կյանքով ապրել»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:32
ԱԺ էթիկայի հանձնաժողովը դարձյալ նիստ է գումարել
12.11.2026 | 13:25
Խնամքի և բուժման ինչ ծրագրեր կան ՀՀ-ում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի համար․ մանրամասներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:18
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 13:14
«Պատասխանատվության ենթարկել ՔԿՀ-ի ղեկավարությանն ու օրվա հերթապահներին». Լարիսա Ալավերդյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասին
12.11.2026 | 13:10
Նոյեմբերի 12-ից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
12.11.2026 | 13:06
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասով խարան կա ձևավորված․ Առողջապահության փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 12:58
TRIPP-ի զարգացման ընկերության համար հատուկ իրավական կարգավորումներ կսահմանվեն․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց փաթեթը
12.11.2026 | 12:53
Ռուսական հերթական հարվածի հետևանքով Ուկրաինայում զոհեր կան
12.11.2026 | 12:49
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարությունում երեկ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված ներառական կրթությանը: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ խորհրդակցությանն ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը և Արցախի հանրակրթական դպրոցների ներառական կրթության մասնագետները քննարկել և վեր են հանել այդ ոլորտին վերաբերող մի շարք խնդիրներ, հանդես եկել առաջարկություններով:

ԱՀ ԿԳ լրատվական ծառայության փոխանցմամբ, խորհրդակցությանը Նարինե Աղաբալյանն ասել է, որ 2010 թվականից Արցախում սկսել է գործել ներառական կրթությունը: Մինչև 2025 թվականն Արցախում պետք է լրիվությամբ անցում կատարվի ներառական կրթությանը: «Այս ուղղությամբ որոշակի քայլեր արդեն ձեռնարկվել են, սակայն մեր հետագա անելիքները հստակեցնելու համար տարբեր շահագրգիռ կողմերի հետ դեռևս անհրաժեշտ են քննարկումներ կատարել: Մենք խնդիր ունենք ինչպես ներառական կրթության համակարգի արդյունավետության բարձրացման, այնպես էլ դպրոցներում արդյունավետ դասապրոցեսների կազմակերպման և անհրաժեշտ պայմաններ ունենլու առումներով: Մինչև հիմա մենք առանձնացրել ու գնահատել ենք կրթության առանձնահատուկ պայմաններ ունեցող երեխաների կարիքները: Այսօր խնդիր ենք դրել նաև գնահատելու ուսուցիչների, մասնագիտական խմբերի աշխատանքները, դպրոցներում անհրաժեշտ պայմանների ապահովումը և այլ հարցեր»,-ասել է նախարարը:

Խորհրդակցության ընթացքում, վերոնշյալ իրավիճակները ճիշտ գնահատելու համար, որոշվել է ԱՀ առողջապահության և աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությունների հետ համատեղ ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով: «Ներառական կրթություն ստացող երեխաների համար պետության բյուջեից ամեն տարի ավելի քան 100 մլն դրամ է նախատեսվում, սակայն այդ գումարներն ըստ նպատակի չեն ծառայում: Այդ գումարներով երեխաներին պիտի տրամադրվի տաք սնունդ, որի համար չկան պայմաններ: Տրամադրվող գումարներով գնվում է քաղցրավենիք, ինչը ճիշտ չէ: Ավելի հարմար կլինի, եթե սննդի համար նախատեսված գումարները տրամադրվի երեխաների պայմանների բարելավմանը»,-նշել է Ն. Աղաբալյանը և ավելացրել, որ կարվի ամեն ինչ, որպեսզի ներառական կրթությունն Արցախում դրվի բարձր հիմքերի վրա: Հանրապետությունում ներառական կրթության խնդիրները համակարգում է գնահատման և թեստավորման կենտրոնի համապատասխան բաժինը, իսկ շրջկենտրոններում՝ դպրոցների տնօրինությունների ՊՈԱԿ-ներում համապատասխան մասնագիտական խմբերը: Ըստ նախարարի՝ նրանք պիտի համագործակցեն իրար հետ:

Հնարավոր է կենտրոնացվեն և ավելի համակարգված աշխատեն: Չի բացառվում, որ Ստեփանակերտում ստեղծվի մի ՊՈԱԿ, որը շրջկենտրոններում կունենա իր ստորաբաժանումները: Խորհրդակցությանը գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Յուրի Քարամյանն ընդհանուր տեղեկություններ է հաղորդել ներառական կրթության մասով: Նա տեղեկացրել է, որ 2018-2019 ուսումնական տարում հանրապետությունում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 501 երեխա կա: Յու. Քարամյանի խոսքով՝ ներառական կրթության աշխատանքներն արդյուանվետ կազմակերպելու համար պիտի քայլեր ձեռնարկվի, որ համապատասխան մասնագետներով համալրվեն դպրոցները:Նրանք պետք է պարբերաբար մասնակցեն դասընթացների, որպեսզի կարողանան ճիշտ իրականացնել ներառական կրթությունը: