Գլխարկը քաշել են, բռունցքներով հարվածել գլխին, հայհոյել․ ոստիկանական բռնության հերթական դեպքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 09:49
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.09.2026 | 09:38
Երևանին 254 մլն դրամ նվիրաբերած «ԷՎՈԿԱԲԱՆԿ»-ին կենտրոնում ծառայողական ավտոկայանատեղ կտրամադրվի
07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
Բոլորը

Քաղաքացի Վահե Նավոյանի նկատմամբ ոստիկանության ծառայողները ֆիզիկական և հոգեբանական բռնություն են գործադրել, հարվածներ հասցրել նրան, քաշքշել, սպառնացել։ Factor TV-ի հետ զրույցում Նավոյանի փաստաբան Մարտիկ Մարտիրոսյանը պատմեց, որ այդ ամենն ուղեկցվել է իր պաշտպանյալի և նրա ընտանիքի անդամների հասցեին սեռական բնույթի հայհոյանքներով։

«Վահե Նավոյանի գլխարկը քաշել են գլխին և բռունցքով հարվածել»,- ասում է փաստաբանը։

Իսկ ինչպե՞ս է տեղի ունեցել ենթադրյալ խոշտանգումը, ի՞նչ է նախորդել այդ դեպքին․ Վահե Նավոյանը ձերբակալվել է գողության կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերլիազորները, փաստաբանի պնդմամբ, Արին Բերդի փողոցում պաշտպանյալին խոշտանգելով ցանկացել են իմանալ ենթադրյալ գողոնի վայրը։ Տեսանյութում էլ լսվում է, թե ինչպես է ոստիկաններից մեկը մի քանի անգամ հարցնում՝ մեքենան ո՞րտեղ է։

«Վահե Նավոյանին ոստիկանության ծառայողները արգելանքի են վերցրել, տեղափոխել են այն վայրը, որտեղ, ըստ իրենց, գտնվում է այդ, այսպես ասած, գողացված մեքենան և հենց ճանապարհին, այդ վայրում, ոստիկանության բաժնում՝ ամբողջ ժամանակահատվածում մի քանի ժամ շարունակ խոշտանգումը տեղի է ունեցել»,- մանրամասնում է Մարտիկ Մարտիրոսյանը։

Վահե Նավոյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, նա այժմ տնային կալանքի տակ է։ Նավոյանի փաստաբաններ Մարտիկ Մարտիրոսյանն ու Լուսինե Հովհաննիսյանն անազատության մեջ գտնվող իրենց պաշտպանյալին խոշտանգելու դեպքի առթիվ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել իրավապահներին։ Մի խումբ անձանց կողմից խոշտանգում կատարելու հատկանիշներով Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ` Factor TV-ին հայտնեց Գոռ Աբրահամյանը։ Վահե Նավոյանը ճանաչվել է տուժող, սակայն դեռ չի հարցաքննվել։

Իրվապաշտպան Նինա Կարապետյանցը հիշեցնում է՝ սա առաջին դեպքը չէ, երբ ոստիկանները տարբեր իրավիճակներում հարվածում, ճնշում, սպառնում են քաղաքացիներին։ Անցյալ տարի ոստիկանության Էրեբունու բաժանմունքում բռնության զոհ էին դարձել փաստաբաններ Մարզպետ Ավագյանն ու Էմանուել Անանյանը, ավելի ուշ՝ ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաբան Կարեն Ալավերդյանն ու նրա պաշտպանյալը։ Իրավապաշտպանի համոզմամբ՝ սա պատասխանատվության բացակայության հետևանք է․ վստահ է՝ այս անգամ էլ որևէ մեկը չի պատժվի, ավելին՝ գուցե ենթադրյալ խոշտանգումն իրականացրած ոստիկանները նշանակվեն բարձր պաշտոնների, ստանան պարգևավճարներ։

Փաստաբան Կարեն Ալավերդյանը Factor TV-ին փոխանցեց, որ իրեն խոշտանգելու գործով դեռ նախաքննություն է ընթանում։ Փաստաբանն ասաց, որ այսօր հրապարակված ենթադրյալ խոշտանգման տեսանյութում երևացող ծառայողներին ճանաչել է․ պնդում է՝ նրանցից մի քանիսը նույն օպերլիազորներն են, որոնք մեկ տարի առաջ մասնակցություն են ունեցել նաև իր հետ տեղի ունեցած միջադեպին, և այդ գործով անգամ որպես մեղադրյալ ներգրավված չեն։ Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի կարծիքով՝ այս ամենի քաղաքական պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է։

ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը Factor TV-ին փոխանցեց, որ նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանի հրապարակած տեսանյութից հետո նշանակվել է ծառայողական քննություն։ Ուշագրավ է, որ փաստաբաններ Մարզպետ Ավագյանի ու Էմանուել Անանյանի նկատմամբ բռնության միջադեպից հետո ծառայությունից ազատված ոստիկաններ Վահե Պապոյանն ու Մարտուն Եղիազարյանը վերադարձել են ծառայության։

Մանրամասները՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան