«Իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունը ընկնելու է ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության և նրա հովանավորների վրա»․ Ադրբեջանի ՊՆ

Լուրեր

17.05.2024 | 14:41
3000 մասնակիցների 74 երկրներից, բարձրաստիճան պաշտոնական պատվիրակություններ․ ՎԶԵԲ տարեկան հանդիպման և գործարար համաժողովի ամփոփումը
17.05.2024 | 14:30
Պուտինը բացահայտել է Սի Ցզինպինի հետ բանակցությունների մանրամասները
17.05.2024 | 14:24
Արագաչափ սարքը տեղափոխվել է այլ հատված
17.05.2024 | 14:12
Ադրբեջանի ԱԳՆ-ն ներողություն է պահանջում Ֆրանսիայից
17.05.2024 | 14:03
«Էվրիկա» առևտրի կենտրոնի տարբեր հասցեներում իրականացվում են խուզարկություններ. ՔԿ
17.05.2024 | 13:56
Կիրանցեցիները հավաքվել են գյուղի կենտրոնում, նշում են` դեմ են մարզպետի առաջարկներին
17.05.2024 | 13:45
Զելենսկին հայտարարել է Խարկովի մարզում ռուսական հարձակման հետ կապված իրավիճակի կայունացման մասին
17.05.2024 | 13:34
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետությանը և համայնքին պատճառված 32 մլն 516 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
17.05.2024 | 13:22
Լեհաստանը սկսել է էլեկտրոնային պատնեշի կառուցումը Բելառուսի հետ սահմանին գտնվող ևս երկու գետերի վրա
17.05.2024 | 13:10
25 հեկտարը եղել ա նեյտրալ գոտի, ականապատված տարածքներն ա մեր․ Կիրանցում դժգոհությունները չեն մարում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2024 | 12:56
Գիշերը 3 մարզի լեռնային շրջաններում ձյուն է սպասվում
17.05.2024 | 12:47
Թուրքիայի քրդամետ կուսակցության նախկին նախագահ Սելահաթթին Դեմիրթաշը դատապարտվել է 42 տարվա ազատազրկման
17.05.2024 | 12:36
Միրզոյանը մասնակցում է Եվրոպայի խորհրդի Նախարարական կոմիտեի 133-րդ նստաշրջանին
17.05.2024 | 12:32
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը
17.05.2024 | 12:17
Կորպորատիվ կառավարումը տալիս է առավելություններ, որոնք ամբողջացնում են բիզնեսի կենսունակությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարում է, որ «ադրբեջանական զինուժը արձանագրում է սահմանի տարբեր ուղղություններում հայկական զինված ուժերի կենտրոնացումը և նրանց կողմից հենակետերի ստեղծում»։

Բաքուն նշում է, թե «հարձակողական հենակետերի ստեղծումը, տարբեր ուղղություններով երկարաժամկետ կրակակետերի ստեղծումը, ամրակայանների կառուցումը արձանագրվել են ադրբեջանական զինուժի տրամադրության տակ գտնվող հատուկ տեխնիկական միջոցներով»:

Գերատեսչությունը պնդում է, թե կառուցված երկաթբետոնե ամրություններում տեղակայված են Հայաստանի զինված ուժերի հրետանային համակարգեր, այլ հարձակողական զինատեսակներ և ծանր կրակային տեխնիկա։

«Իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունը ընկնելու է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության և նրա հովանավորների վրա»,- ասվում է հայտարարությունում։

Հիշեցնենք՝ Ադրբեջանի ՊՆ-ն երեկ  հաղորդագրություն էր տարածել, որում պնդում էր, թե «հայ-ադրբեջանական պայմանական սահմանի տարբեր ուղղություններում առկա է կենդանի ուժի, զրահատեխնիկայի, հրետանային կայանքների, ինչպես նաև այլ ծանր հրաձգային զինատեսակների կենտրոնացում և Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների ինտենսիվ տեղաշարժ»: ՀՀ ՊՆ-ն հերքել էր այս տեղեկությունները։

Սահմանին օպերատիվ իրավիճակը կայուն է, լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չկա․ ՊՆ