Զելենսկին հայտարարել է Խարկովի մարզում ռուսական հարձակման հետ կապված իրավիճակի կայունացման մասին

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկրի զինված ուժերին հաջողվել է կայունացնել իրավիճակը Խարկովի մարզի հյուսիսում ռուսական զորքերի հարձակման հետ կապված։ Նրա խոսքով՝ ռուսական զորքերը 10 կմ-ի առաջխաղացում ունեն։

«Գլխավորն այն է, որ այսօր մեր պաշտպանական ուժերով իրավիճակը կայունացել է։ Մեր պաշտպանության ուժերը կանգնեցրել են ռուսներին այնտեղ, որտեղ նրանք հիմա գտնվում են։ Նրանց առաջխաղացման ամենախորը կետը 10 կիլոմետր է։ Թշնամու որոշ բրիգադների ուղղություններով ընդհանրապես առաջընթաց չկա և չի եղել»,- ասել է Զելենսկին։

Նրա տեղեկացմամբ՝ առարկայական հանդիպում է ունեցել զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկիի, միացյալ ուժերի հրամանատար Յուրի Սոդոլի, Գլխավոր շտաբի պետի ռազմական պատրաստության գծով տեղակալ Միխայիլ Դրապատիի, Պետական ​​սահմանային ծառայության նախագահ Սերգեյ Դեյնեկոյի և Ազգային ոստիկանության ներկայացուցիչների հետ։

Զելենսկին նաև ասել է, որ ռուսական կողմը չի հասել «պաշտպանության բետոնե գծերին», այլ միայն առաջին գծին։ Նա նաև հայտարարել է՝ հակառակորդի հիմնական նպատակը Վոլչանսկ քաղաքն է, բացի այդ՝ նրանք ցանկանում են գրավել 10 կմ-անոց գոտի։