Ուրսուլա ֆոն դեր Լեյենի դեմ հայցով սկսել է զբաղվել ԵՄ դատախազությունը․ Politico

Լուրեր

07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԵՄ դատախազությունը փոխարինել է բելգիացի դատախազներին, որոնք հետաքննում են ՝«կառավարության գործառույթներին միջամտելու, ապացույցների ոչնչացման, կոռուպցիայի և շահերի բախման» մասին Եվրահանձնաժողովի ղեկավար ՈՒրսուլա ֆոն դեր Լեյենի դեմ գործը, հաղորդում է Politico-ն՝ վկայակոչելով իր աղբյուրները: ԵՀ ղեկավարին կասկածում են Pfizer-ի գործադիր տնօրեն Ալբերտ Բուրլայի հետ 2021 թվականին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի գնման պայմանագրի գործով։

ԵՄ դատախազությունը ղեկավարում է ֆինանսական հանցագործությունների համաեվրոպական հետաքննությունը և իրավունք ունի առգրավել հեռախոսներ և այլ սարքավորումներ Եվրահանձնաժողովի գրասենյակներում, ինչպես նաև խուզարկություններ իրականացնել եվրոպական երկրներում։

«Այդ առումով անհրաժեշտ ամեն ինչ ասվել և արվել է, մենք կսպասենք արդյունքներին», – ասել է Լեյենը։ Միաժամանակ, ԵՀ ղեկավարը չի հաստատում Ալբերտ Բուրլայի հետ նամակագրության փաստը։

Ուրսուլա ֆոն դեր Լեյենի դեմ պատվաստանյութերի գնման պայմանագրերի վերաբերյալ հայցը բելգիական դատարան է ներկայացվել 2023 թվականին։ Նախնական հայցվորը լոբբիստ Ֆրեդերիկ Բալդանն էր, որը ԵՀ ղեկավարին մեղադրել է իշխանության չարաշահման մեջ։ Այնուհետև նրան միացել են Հունգարիան եւ Լեհաստանը, սակայն վերջինը հրաժարվել է իր պահանջներից այն բանից հետո, երբ Դոնալդ Տուսկը վերադարձել է կառավարություն։
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Եվրահանձնաժողովի ղեկավարն է 2019 թվականից։ Ֆոն դեր Լեյենի և դեղագործական ընկերության ղեկավարի նամակագրության մասին առաջին անգամ հայտնել է The New York Times-ը 2021 թվականին։ 2024 թվականի մարտի 7-ին Եվրոպական ժողովրդական կուսակցությունը՝ Եվրախորհրդարանի ամենամեծ խմբակցությունը, Լեյենին առաջադրել է նոր ժամկետի համար։