Նիդեռլանդների Էդե քաղաքի սրճարանում անհայտ անձանց կողմից պատանդ պահվող քաղաքացիներից երեքն ազատ է արձակվել

Լուրեր

07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
Բոլորը

Նիդեռլանդների Էդե քաղաքի սրճարանում անհայտ անձանց կողմից պատանդ պահվող քաղաքացիներից երեքն ազատ է արձակվել, սակայն արտակարգ դրությունը դեռևս պահպանվում է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է NL Times հրատարակությունը՝ նշելով, որ, ըստ ականատեսների՝ ոստիկանների ուղեկցությամբ սրճարանի շենքից դուրս եկած մարդիկ կրել են «Petticoat» սրճարանի տարբերանշանով գլխարկներ։

Ըստ աղբյուրի՝ դեռևս պաշտոնական տեղեկություն չկա շենքում պատանդների թվի կամ վիրավորների մասին։ Հարձակվողների թվի մասին նույնպես դեռևս տվյալներ չկան։

Ինչպես հաղորդվում է, տարածքը շրջափակվել է, մոտ 150 տան բնակիչներ տարհանվել են։ Տեղացիներին հորդորել են դեռևս չգնալ քաղաքի կենտրոն։

Նիդեռլանդների արևելյան Էդե քաղաքի սրճարաններից մեկում անհայտ անձինք պատանդ էին վերցրել ներսում գտնվող քաղաքացիներին։ Շենքում պահվողների թիվը հայտնի չէ։ Մարդկանց պատանդ պահող անհայտ անձանց թիվը նույնպես դեռևս անհայտ է։ Դեպքի վայր են ժամանել ոստիկաններ, հրշեջներ և շտապօգնության ծառայություններ։